Փրկարարները վերսկսել են Թբիլիսիում ջրհեղեղից հետո որոնողական գործողությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓրկարարների, զինվորականների և կամավորների խմբերը չորեքշաբթի օրը վերսկսել են նախօրեին եղանակային վատ կանխատեսումների պատճառով դադարեցված որոնողական գործողությունը՝ Թբիլիսիում ուժեղ ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները, հաղորդում է ria.ru-ն:
Մի քանի հարյուր փրկարարներ, ոստիկաններ, զինվորականներ և կամավորներ արդեն մի քանի օր է, ինչ վերացնում են աղետի հետևանքները:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում տեղատարափ անձրևը կարկուտի և քամու հետ կաթվածահար է արել քաղաքը կիրակի գիշերը: Աղետի հետևանքով վնասվել են բնակելի տներ, ճանապարհներ և ենթակառուցվածքներ: Վերջին տվյալներով՝ մահացել է 19 մարդ, վեց հոգի համարվում է անհետ կորած:
Նախօրեին Թբիլիսիում սպասվող կարճատև անձրևի և ուժեղ քամու պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին:
1
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



