Պլանշետների ու բջջային հեռախոսների արտադրությունը կտրուկ նվազել է
SOCIETYPast.am-ը տեղեկացնում է.Հայաստանում հունվար–սեպտեմբեր ամիսներին արտադրվել է 55 պլանշետ: 2016 թվականին նույն ժամանակահատվածում արտադրվել է 1 585 հատ: Արտադրության ծավալը նվազել է 96,5%–ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Համաձայն ԱՎԾ–ի՝ ինը ամիսների ընթացքում արտադրվել է 330 բջջային հեռախոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 68,4%–ով: Նախորդ տարի թիվը հասել է 1 045–ի: Համակարգիչների արտադրության ծավալները ևս կրճատվել են 36%–ով: 2016 թ.–ի հունվար– սեպտեմբեր ամիսներին արտադրվել է 714 հատ համակարգիչ, իսկ 2017–ին՝ 457:
Նշենք, որ պլանշետների արտադրությունը սկսվել է նախորդ տարվա հունիսից:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



