Պլանշետների ու բջջային հեռախոսների արտադրությունը կտրուկ նվազել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆPast.am-ը տեղեկացնում է.Հայաստանում հունվար–սեպտեմբեր ամիսներին արտադրվել է 55 պլանշետ: 2016 թվականին նույն ժամանակահատվածում արտադրվել է 1 585 հատ: Արտադրության ծավալը նվազել է 96,5%–ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Համաձայն ԱՎԾ–ի՝ ինը ամիսների ընթացքում արտադրվել է 330 բջջային հեռախոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 68,4%–ով: Նախորդ տարի թիվը հասել է 1 045–ի: Համակարգիչների արտադրության ծավալները ևս կրճատվել են 36%–ով: 2016 թ.–ի հունվար– սեպտեմբեր ամիսներին արտադրվել է 714 հատ համակարգիչ, իսկ 2017–ին՝ 457:
Նշենք, որ պլանշետների արտադրությունը սկսվել է նախորդ տարվա հունիսից:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



