Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Գյումրու Շերամի դպրոցը կարող է հավակնել երկրի լավագույն երաժշտական դպրոցներից մեկը լինելուն

POLITICS

Շիրակ աշխարհը հայ ազգին նվիրել է բազմաթիվ հանճարների՝ աշուղներ, գուսաններ, բանաստեղծներ, քանդակագործներ, դերասաններ, ովքեր հարյուրամյակներ անց հիշվում են և դեռ կշարունակեն։ Նրանց անուններով անվանվել են փողոցներ, դպրոցներ, թանգարաններ, թատրոններ, ինչպես նաև տեղադրվել են նրանց արձանները։ 
Շիրակի մարզի Ալեքսանդրապոլ քաղաքն (այժմ Գյումրի) ի թիվս բազմաթիվ վարպետների, ծնունդ է տվել գուսան Շերամին և աշուղ Ջիվանուն։ 
Հենց նրանցից մեկի՝ Շերամի անվան դպրոց էլ մենք այցելեցինք, որտեղ ծանոթացանք Գյումրու երաժշտարվեստին։ Մուտքի մոտ մեզ դիմավորեց այդ հաստատության տնօրեն Գագիկ Մալխասյանը, ով նաև Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ է, Գրիգոր Նարեկացու մեդալակիր, Կոնսերվատորիայի դոցենտ, «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի մենակատար։ 
Դպրոցը գտնվում է վերջերս վերանորոգված Ռուսթավելի փողոցում, ուր արդեն իսկ զբոսաշրջիկներ են այցելում։ Նրանց համար դպրոցի տնօրենը պատրաստվում է մի ցուցանակ փակցնել, որտեղ կգրվեն միջոցառումների ժամն ու օրը։ 


«Կարծում եմ, որ Ռուսթավելի փողոցը պետք է ճեմափողոց լինի և մտածել եմ մի ցուցանակ դնել դպրոցի մոտ, որպեսզի մեր համերգների օրերն ու ժամերը դրվեն։ Մենք հաճախ կազմակերպում ենք դասական երաժշտության օր, ժողովրդական երգերի օր և այլն։ Այդ միջոցառումները կլինեն անվճար, միայն արկղ դրված կլինի և որքան կցանկանան այցելուները կարող են հանգանակություն կատարել։ Այդ գումարն էլ կծախսվի դպրոցի պահպանման համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Գագիկ Մալխասյանը։ 
Շերամի անվան դպրոցում այժմ վերանորոգման աշխատանքներ են տարվում, բայց որոշ դասարաններ արդեն իսկ վերանորոգված են։  
Դպրոցը կառուցվել է 1830-ական թվականներին և եղել է դպրանոց, հետո ծառայել է որպես տպարան, ապա 1974 թվականին դարձել է երաժշտական դպրոց։ 
«Պատմաճարտարապետական կառույց է մեր դպրոցը։ Վերանորոգման շատ մեծ աշխատանքներ են իրականացվել և դեռ շարունակում են ընթանալ։ Նախատեսում ենք թեքահարթակներ կառուցել, որպեսզի հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաները, ովքեր ցանկանում են սովորել մեր դպրոցում, կարողանան հաճախել մեր դպրոց։ Մեր դպրոցը հագեցած է բոլոր գործիքներով։ Քանի որ հաստատությունը հատուկ մասնագիտական թեքումով է, ունենք դաշնամուրային, լարային, հարվածային, փողային, վոկալ բաժիններ։ Ես ինքս դուդուկահար եմ և ժողովրդական նվագարանների բաժնի մասնագետ, դպրոցում շատ է դուդուկահարների հոսքը, բայց շատ է նաև քանոնահարների և դհոլահարների հոսքը»,- ընդգծեց դպրոցի տնօրենը։ 


Դպրոցում սովորում է 206 աշակերտ, որտեղ ուսուցումը տևում է 7 տարի։ Երկու փոքրիկ աղջիկ դհոլ են նվագում և մեկ աղջիկ՝ շեփոր, ում հայրը հենց շեփորի ուսուցիչն է։ Դուդուկահար աշակերտներն ավելի շատ են և նրանցից ամենափոքրը 6 տարեկան է։ Մի աշակերտ կա, ով վոկալի բաժնում է սովորում ու կույր է։ Նա արդեն երրորդ տարին է՝ հաճախում և միշտ բեմում երգում է։ Այդ աշակերտը դպրոցում անվճար է սովորում։    
«Մեր դպրոցը բոլոր հանրապետական մրցույթներին մասնակցել և առաջին հորիզոնականներն է զբաղեցրել։ Մենք ունենք քանոնահար մի երեխա, ում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը քանոն է նվիրել, որպես հանրապետության լավագույն քանոնահար»,- ասաց Մալխասյանը։ 
Աշակերտներն առայժմ արտերկրում համերգների չեն մասնակցում, բայց կա մի երեխա ով Յուրի Բաշմետի ակադեմիայում վարպետության դաս է անցել, ինչպես նաև մասնակցել Սպիվակովի ֆոնդի համերգներին։ 

Լիլիթ Դեմուրյան

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference