Աֆղանստանում պակիստանցի դիվանագետ է սպանվել
INTERNATIONAL NEWSԱֆղանստանում պակիստանցի դիվանագետ է սպանվել: Reuters-ի հաղորդմամբ՝ դիվանագետը Ջիլալաբադի իր նստավայրի մոտ անհայտ զինյալների կողմից սպանվել է:
Պակիստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մուհամադ Ֆեյսալը հայտնել է, որ Իսլամաբադում Աֆղանստանի գործերի ժամանակավոր հավատարմատարն ի նշան դեպքի բողոքի ԱԳՆ է կանչվել:
Նա դատապարտել է սպանությունը եւ աֆղանական իշխանություններից պահանջել է Պակիստանի դիվանագիտական անձնակազմի անվտանգությունը ուժեղացնել:
Դեպքը տեղի է ունեցել մոտավորապես մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Կունար նահանգի նահանգապետի տեղակալը Պակիստանի Փեշավար քաղաքի մոտ առեւանգվել էր, թեեւ դեռ չի ապացուցվել, որ այս երկու դեպքերը կապված են իրար հետ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



