Աֆղանստանում պակիստանցի դիվանագետ է սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանում պակիստանցի դիվանագետ է սպանվել: Reuters-ի հաղորդմամբ՝ դիվանագետը Ջիլալաբադի իր նստավայրի մոտ անհայտ զինյալների կողմից սպանվել է:
Պակիստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մուհամադ Ֆեյսալը հայտնել է, որ Իսլամաբադում Աֆղանստանի գործերի ժամանակավոր հավատարմատարն ի նշան դեպքի բողոքի ԱԳՆ է կանչվել:
Նա դատապարտել է սպանությունը եւ աֆղանական իշխանություններից պահանջել է Պակիստանի դիվանագիտական անձնակազմի անվտանգությունը ուժեղացնել:
Դեպքը տեղի է ունեցել մոտավորապես մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Կունար նահանգի նահանգապետի տեղակալը Պակիստանի Փեշավար քաղաքի մոտ առեւանգվել էր, թեեւ դեռ չի ապացուցվել, որ այս երկու դեպքերը կապված են իրար հետ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



