Շախմատի տղամարդկանց հավաքականի մրցակիցը Եվրոպայի առաջնությունում Ադրբեջանն է
SPORTՇախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների մրցակիցները Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում հայտնի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկօրյա հանգստից հետո շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը վերսկսվում է: Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցում է Ադրբեջանի ընտրանու հետ: Կանանց թիմի մրցակիցը Հունգարիան է:
5 տուրերից հետո Հայաստանի տղամարդկանց թիմը ունի 8 միավոր և կիսում է 2-5 տեղերը: Առաջին տեղում Խորվաթիայի ընտրանին է 9 միավորով:
Կանանց ընտրանին 13-րդ տեղում է և ունի միայն 6 միավոր: Այստեղ առաջատարը Ռուսաստանն է` 10 միավորով:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



