Շախմատի տղամարդկանց հավաքականի մրցակիցը Եվրոպայի առաջնությունում Ադրբեջանն է
ՍՊՈՐՏՇախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների մրցակիցները Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում հայտնի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկօրյա հանգստից հետո շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը վերսկսվում է: Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցում է Ադրբեջանի ընտրանու հետ: Կանանց թիմի մրցակիցը Հունգարիան է:
5 տուրերից հետո Հայաստանի տղամարդկանց թիմը ունի 8 միավոր և կիսում է 2-5 տեղերը: Առաջին տեղում Խորվաթիայի ընտրանին է 9 միավորով:
Կանանց ընտրանին 13-րդ տեղում է և ունի միայն 6 միավոր: Այստեղ առաջատարը Ռուսաստանն է` 10 միավորով:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



