Yerevan, 07.February.2026,
00
:
00
BREAKING


Հնարավոր է ևս 10-15 տարով ավելացնել հայկական ատոմակայանի կյանքի տևողությունը

SOCIETY

 ՀՀ նախագահին կից Ատոմային էնեգետիկայի անվտանգության խորհրդի անդամները հերթական նիստի ժամանակ քննարկել են Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հնարավորությունների հարցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Ատոմային էնեգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը: Նրա խոսքով` Ատոմակայանի երկրորդ էնեգաբլոկի, որը շահագործվում է Հայաստանում, շահագործման տևողությունը հնարավոր է երկարացնել 10, ապա նաև 5-10 տարով. դրա միջազգային փորձը կա: «Եթե նման էներգաբլոկների նախագծային շահագործման ժամկետը 30 տարի է, ապա արդեն գոյություն ունի միջազգային փորձ` հանձին Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Արևելյան Եվրոպայի երկրների, որ հնարավոր է ևս 30 տարով երկարացնել կյանքի տևողÕ �ւթյունը: Այս ընթացքում մենք երկարացնում ենք մինչև 10 տարի: Հետագայում, կարծում եմ, ևս 5 տարով հնարավոր կլինի ավելացնել»,-ասաց Վահրամ Պետրոսյանը`հավելելով, որ այդպիսով ապահովված կլինի Հայաստանի էներգետիկ անվտանգությունը:

Նա նշեց, որ նիստի ժամանակ քննարկվել է նաև վերջին երկու տարում Ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների մասին հարցեր: «Վերջին տարիներին ռեակտորի վթարային պաշտպանության նոր համակարգ է մտցվել. եթե առաջ աշխատում էր մեկ ուղեգծով, ապա ներկայում երկակի պաշտպանություն է գործում: Դա, կարծում եմ, որ շատ լուրջ միջոցառում է: Բացի այդ` թարմացվել են շոգեգեներատորները, որոնք արդեն 30 տարի աշխատում էին: Մշակվում են վթարային ռեժիմների դեպքում ուղեցույցներ օպերատորների համար»,-նշեց Վահրամ ՊÕ �տրոսյանը` հիշեցնելով, որ Խորհուրդը ղեկավարում է Ադոլֆ Բիրկհոֆերը Գերմանիայից, և այն բաղկացած է 8 երկրների ճանաչված մասնագետներից:

Ինչ վերաբերում է Ատոմակայանում ներկայում ընթացող վերականգնողական աշխատանքների ընթացին, ապա Վահրամ Պետրոսյանի խոսքով` սարքավորումների դիագնոստիկայի փուլը մոտենում է ավարտին, 2016-ին պատրաստ կլինի հաշվետվությունը, դրանից հետո կմեկնարկեն նոր տեխնիկայի գնման ու տեղադրման աշխատանքները, իսկ 2018-ի վերջին արդեն կավարտվեն Ատոմակայանի վերականգնման աշխատանքները: 

Հոկտեմբերի 27-ին կայացել է ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 14-րդ նիստը, որը ստեղծվել է 1996 թվականին` ՀՀ նախագահի հրամանագրով: Անկախ խորհրդակցական այդ մարմինն ստեղծվել է` ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի հետագա անվտանգ շահագործումն ապահովելու անհրաժեշտությունից: 

Խորհուրդը ձևավորվում է միջազգային ճանաչում և հեղինակություն ունեցող գիտնականներից ու ոլորտի մասնագետներից: Խորհրդի գործունեությունն իրականացվում է Խորհրդի նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են տարին մեկ անգամ: 

Կանոնադրության համաձայն` Խորհրդի հիմնական խնդիրներն են` Ատոմային էնեգետիկայի անվտանգության և դրա զարգացման առաջնային ուղղությունների ձևավորումը, հիմնախնդիրների վերաբերյալ հանձնարարականների մշակումը և առաջարկությունների նախապատրաստումը: Ատոմային էներգիայի խաղաղ և անվտանգ օգտագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերլուծությունը և փորձաքննությունը:

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live