Հայաստանի կառավարման համակարգում 2018թ. նախատեսված է շուրջ 770 հաստիքի կրճատում
POLITICSՀայաստանի կառավարման համակարգում նախատեսված են հաստիքների կրճատումներ: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին:
«Կառավարման համակարգում 2018թ. հաստիքների կրճատում նախատեսվում է: Խոսքը վերաբերվում է մոտ 770 հաստիքային միավորի կրճատմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Ջանջուղազյանը:
Էդմոն Մարուքյանի հարցին՝ կրճատվող հաստիքների մեջ փոխմարզպետները կա՞ն, Ատոմ Ջանջուղազյանը դժվարացավ պատասխանել, սակայն ԱԺ պետական-իրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն ասաց, որ կրճատվող հաստիքների մեջ փոխմարզպետների հաստիքներ չկան:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



