Հայաստանի կառավարման համակարգում 2018թ. նախատեսված է շուրջ 770 հաստիքի կրճատում
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի կառավարման համակարգում նախատեսված են հաստիքների կրճատումներ: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին:
«Կառավարման համակարգում 2018թ. հաստիքների կրճատում նախատեսվում է: Խոսքը վերաբերվում է մոտ 770 հաստիքային միավորի կրճատմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Ջանջուղազյանը:
Էդմոն Մարուքյանի հարցին՝ կրճատվող հաստիքների մեջ փոխմարզպետները կա՞ն, Ատոմ Ջանջուղազյանը դժվարացավ պատասխանել, սակայն ԱԺ պետական-իրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն ասաց, որ կրճատվող հաստիքների մեջ փոխմարզպետների հաստիքներ չկան:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



