Սպիտակ տունը դեռևս չի հաստատում ԱԽՏԽ-ի շրջանակում Թրամփ-Պուտին հանդիպման անցկացումը
INTERNATIONAL NEWSՍպիտակ տունը դեռևս չի հաստատում Վիետնամում նոյեմբերին կայանալիք Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, Թրամփը նոյեմբերի 5-14-ը գտնվելու է ասիական շրջագայության մեջ, որի շրջանակում այցելելու է մի քանի պետություն և միջազգային տարբեր ֆորումներ, այդ թվում ԱԽՏԽ գագաթնաժողով:
«Նախագահ Թրամփը ֆորումների շրջանակում ունենալու է մի շարք երկկողմ հանդիպումներ: Բայց մենք չենք կարող դրանք հաստատել, բացի նրանիցից, որոնք կանցկացնեն կազմակերպիչ-երկրները»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը:
Ավելի վաղ Թրամփը և Պուտինը հանդիպել են հուլիսին՝ Գերմանիայում G20-ի շրջանակում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



