Սպիտակ տունը դեռևս չի հաստատում ԱԽՏԽ-ի շրջանակում Թրամփ-Պուտին հանդիպման անցկացումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍպիտակ տունը դեռևս չի հաստատում Վիետնամում նոյեմբերին կայանալիք Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, Թրամփը նոյեմբերի 5-14-ը գտնվելու է ասիական շրջագայության մեջ, որի շրջանակում այցելելու է մի քանի պետություն և միջազգային տարբեր ֆորումներ, այդ թվում ԱԽՏԽ գագաթնաժողով:
«Նախագահ Թրամփը ֆորումների շրջանակում ունենալու է մի շարք երկկողմ հանդիպումներ: Բայց մենք չենք կարող դրանք հաստատել, բացի նրանիցից, որոնք կանցկացնեն կազմակերպիչ-երկրները»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը:
Ավելի վաղ Թրամփը և Պուտինը հանդիպել են հուլիսին՝ Գերմանիայում G20-ի շրջանակում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



