Կանանց շախմատի հավաքականը զիջեց Ուկրաինային
SPORTՇախմատի Հայաստանի կանանց հավաքականը պարտություն կրեց Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կանանց ընտրանու մրցակիցը երկրորդ տուրում Ուկրաինայի հավաքականն էր: Հայաստանի թիմում առաջին խաղատախտակին պարտություն կրեց Էլինա Դանիելյանը: Պարտվեց նաև Մարիա Գևորգյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Կուրսովան: Ուկրաինա-Հայաստան 3:1:
Խաղային օրերն են հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը և նոյեմբերի 3-6-ը: Նոյեմբերի 2-ը հանգստյան օր է: 1-8-րդ տուրերի մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 16:00-ին, վերջին տուրինը՝ 15:00-ին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



