Կանանց շախմատի հավաքականը զիջեց Ուկրաինային
ՍՊՈՐՏՇախմատի Հայաստանի կանանց հավաքականը պարտություն կրեց Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կանանց ընտրանու մրցակիցը երկրորդ տուրում Ուկրաինայի հավաքականն էր: Հայաստանի թիմում առաջին խաղատախտակին պարտություն կրեց Էլինա Դանիելյանը: Պարտվեց նաև Մարիա Գևորգյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Կուրսովան: Ուկրաինա-Հայաստան 3:1:
Խաղային օրերն են հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը և նոյեմբերի 3-6-ը: Նոյեմբերի 2-ը հանգստյան օր է: 1-8-րդ տուրերի մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 16:00-ին, վերջին տուրինը՝ 15:00-ին:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



