Մադրիդը Պուչդեմոնին հնարավորություն կտա մասնակցել Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններին
INTERNATIONAL NEWSԻսպանիայի կառավարությունը դեմ չէ Ժեներալիտետի՝ պաշտոնից հեռացված ղեկավար Կառլես Պուչդեմոնի մասնակցությանը Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններին:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսպանիայի կառավարության ներկայացուցիչ Ինյիգո Մենդես դե Վիգոն:
Կատալոնիայի խորհրդարանն ուրբաթ ինքնավար մարզի անկախության մասին է հռչակել, որից հետո Իսպանիայի սենատը որոշում է կայացրել ցրել Կատալոնիայի խորհրդարանը և դեկտեմբերի 21-ին նոր ընտրություններ անցկացնել: Մինչ այդ Կատալոնիայի ղեկավարությունը հանձնվել է Իսպանիայի փոխվարչապետին:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Պուչդեմոնը հայտարարել էր, որ մտադիր չէ հեռանալ իր պաշտոնից և կատալոնացիներին կոչ էր արել «ժողովրդավարական դիմադրություն» ցույց տալ Մադրիդին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



