Մադրիդը Պուչդեմոնին հնարավորություն կտա մասնակցել Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի կառավարությունը դեմ չէ Ժեներալիտետի՝ պաշտոնից հեռացված ղեկավար Կառլես Պուչդեմոնի մասնակցությանը Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններին:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսպանիայի կառավարության ներկայացուցիչ Ինյիգո Մենդես դե Վիգոն:
Կատալոնիայի խորհրդարանն ուրբաթ ինքնավար մարզի անկախության մասին է հռչակել, որից հետո Իսպանիայի սենատը որոշում է կայացրել ցրել Կատալոնիայի խորհրդարանը և դեկտեմբերի 21-ին նոր ընտրություններ անցկացնել: Մինչ այդ Կատալոնիայի ղեկավարությունը հանձնվել է Իսպանիայի փոխվարչապետին:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Պուչդեմոնը հայտարարել էր, որ մտադիր չէ հեռանալ իր պաշտոնից և կատալոնացիներին կոչ էր արել «ժողովրդավարական դիմադրություն» ցույց տալ Մադրիդին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



