Ավստրալիայի ափերի մոտ հայտնաբերվել է Նապոլեոնի խորտակված նավը
LIFEԱվստրալիայի ափերի մոտ հայտնաբերվել են L’Inconstant նավի բեկորները, որով 1815 թվականին փախուստի է դիմել Էլբա կղզի աքսորված ֆրանսիական կայսր Նապոլեոն Բոնապարտը՝ հայտնում է Rosbalt-ը:
Նապոլեոնը Վաթեռլոոյի ճակատամարտում պարտվելուց հետո վերջնականապես զրկվել է իշխանությունից, ինչից հետո նավն ընկել է անգլիացիների ձեռքը և վերանվանվել Swiftsure: Այն օգտագործվել է Անգլիա-Ավստրալիա երթուղում և խորտակվել 1829 թվականին՝ Սիդնեյից Մավրիկիոս ուղևորվելիս: Նավը Սիդմութ հրվանդանից հյուսիս ընկած տարածքում բախվել է կորալյան խութի և խորտակվել:
Նավի բեկորները հայտնաբերել է հանրահայտ ռեժիսոր ու ստորջրյա հետազոտող Բեն Կրոպը, որն ավելի քան 60 տարի Բարիերյան Մեծ խութում զբաղվում է դայվինգով: Այստեղ նա հայտնաբերել է ավելի քան 100 խորտակված նավ:


Աղբյուրը՝ Slaq.am
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



