Ավստրալիայի ափերի մոտ հայտնաբերվել է Նապոլեոնի խորտակված նավը
ԼԱՅՖԱվստրալիայի ափերի մոտ հայտնաբերվել են L’Inconstant նավի բեկորները, որով 1815 թվականին փախուստի է դիմել Էլբա կղզի աքսորված ֆրանսիական կայսր Նապոլեոն Բոնապարտը՝ հայտնում է Rosbalt-ը:
Նապոլեոնը Վաթեռլոոյի ճակատամարտում պարտվելուց հետո վերջնականապես զրկվել է իշխանությունից, ինչից հետո նավն ընկել է անգլիացիների ձեռքը և վերանվանվել Swiftsure: Այն օգտագործվել է Անգլիա-Ավստրալիա երթուղում և խորտակվել 1829 թվականին՝ Սիդնեյից Մավրիկիոս ուղևորվելիս: Նավը Սիդմութ հրվանդանից հյուսիս ընկած տարածքում բախվել է կորալյան խութի և խորտակվել:
Նավի բեկորները հայտնաբերել է հանրահայտ ռեժիսոր ու ստորջրյա հետազոտող Բեն Կրոպը, որն ավելի քան 60 տարի Բարիերյան Մեծ խութում զբաղվում է դայվինգով: Այստեղ նա հայտնաբերել է ավելի քան 100 խորտակված նավ:


Աղբյուրը՝ Slaq.am
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



