Իրաքի զինվորականները գտել են ԻՊ-ի զինյալների կողմից սպանված 50 մարդու մարմին
INTERNATIONAL NEWSԻրաքի զինվորականները Էլ-Հավիջա քաղաքի մոտակայքում հայտնաբերել են եղբայրական գերեզմանոց, որտեղ թաղված է եղել ոստիկանության, զինված ուժերի 50 աշխատակից: Նրանք սպանվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել է Իրաքի բանակի հրամանատարությունը:
«Հայտնաբերվել են ոստիկանների և զինվորականների մարմիններ: Մոտավոր 50 մարդու մասին է խոսքը: Նրանք գլխատվել են «Իսլամական պետության» զինյալների կողմից»,-հայտնել է հրամանատարությունը:
Նշվում է, որ գտնված մարմինները զննելուց հետո իշխանություններն օրենքով նախատեսված միջոցներ կձեռնարկեն:
Իրաքի զինված ուժերն ահաբեկիչներից ամբողջությամբ ազատագրել են Էլ-Հավիջա քաղաքը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



