Իրաքի զինվորականները գտել են ԻՊ-ի զինյալների կողմից սպանված 50 մարդու մարմին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի զինվորականները Էլ-Հավիջա քաղաքի մոտակայքում հայտնաբերել են եղբայրական գերեզմանոց, որտեղ թաղված է եղել ոստիկանության, զինված ուժերի 50 աշխատակից: Նրանք սպանվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել է Իրաքի բանակի հրամանատարությունը:
«Հայտնաբերվել են ոստիկանների և զինվորականների մարմիններ: Մոտավոր 50 մարդու մասին է խոսքը: Նրանք գլխատվել են «Իսլամական պետության» զինյալների կողմից»,-հայտնել է հրամանատարությունը:
Նշվում է, որ գտնված մարմինները զննելուց հետո իշխանություններն օրենքով նախատեսված միջոցներ կձեռնարկեն:
Իրաքի զինված ուժերն ահաբեկիչներից ամբողջությամբ ազատագրել են Էլ-Հավիջա քաղաքը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



