Թբիլիսիի ջրհեղեղի վնասի չափը կարող է հասնել 45 մլն դոլարի
SOCIETYՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսիի ջրհեղեղի հասցրած վնասի չափը կարող է կազմել 100 մլն լարի` 45 մլն ԱՄՆ դոլար:
Грузия-Online-ի` փոխանցմամբ` Ղարիբաշվիլին հասցված վնասը «բավականին շոշափելի» է գնահատել: Նա այս մասին խոսել է տուժած Ցկնետի կատարած այցից հետո:
Վրաստանի վարչապետը նաև հույս է հայտնել, որ ջրհեղեղի հետևանքների հաղթահարման հարցում իրենց կօգնեն դոնորները, տարբեր միջազգային կազմակերպությունները:
Ավելի վաղ Վրաստանի ֆինանսների նախարարությունը Թբիլիսիի ջրհեղեղի վնասը 18 մլն ԱՄՆ դոլար էր գնահատել:
Կիրակի լույս գիշերը Վրաստանի մայրաքաղաքում ուժեղ ջրհեղեղ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով կազմել է 19 հոգի:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



