Թբիլիսիի ջրհեղեղի վնասի չափը կարող է հասնել 45 մլն դոլարի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսիի ջրհեղեղի հասցրած վնասի չափը կարող է կազմել 100 մլն լարի` 45 մլն ԱՄՆ դոլար:
Грузия-Online-ի` փոխանցմամբ` Ղարիբաշվիլին հասցված վնասը «բավականին շոշափելի» է գնահատել: Նա այս մասին խոսել է տուժած Ցկնետի կատարած այցից հետո:
Վրաստանի վարչապետը նաև հույս է հայտնել, որ ջրհեղեղի հետևանքների հաղթահարման հարցում իրենց կօգնեն դոնորները, տարբեր միջազգային կազմակերպությունները:
Ավելի վաղ Վրաստանի ֆինանսների նախարարությունը Թբիլիսիի ջրհեղեղի վնասը 18 մլն ԱՄՆ դոլար էր գնահատել:
Կիրակի լույս գիշերը Վրաստանի մայրաքաղաքում ուժեղ ջրհեղեղ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով կազմել է 19 հոգի:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



