Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Մի մասը վարչապետի թիմն է, մյուս մասն էլ՝ «попутчик»

SOCIETY

Օրերս վարչապետ Կարեն Կարապետյանի օգնական Նարեկ Ադոնցն իր դիմումի համաձայն ազատվեց պաշտոնից: Նա ոչ միայն վարչապետի թիմի անդամ էր, այլև՝ սանիկը: Ավելի վաղ պաշտոնից ազատվեց վարչապետի թիմի մեկ այլ անդամ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Մարգարյանը: Ի դեպ՝ մամուլում շրջանառվում էր, որ Կարեն Կարապետյանը Աշոտ Մարգարյանին նախապատրաստել էր նախարարի պաշտոնի համար: Վարչապետն է ազատվո՞ւմ իր թիմի երիտասարդ անդամներից, թե այլ ենթատեքստեր էլ կան:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ յուրաքանչյուր նշանակում և ազատում տարբեր մոտիվացիաներ և ենթատեքստեր ունի:

«Հստակ տեղեկություն չունեմ, թե նշված երկու դեպքում որն էր նշանակման և ազատման պատճառը, բայց վարչապետը մի քանի անգամ խոսել է այն մասին, որ նույնիսկ նրանք, ովքեր իր թիմից են համարվում, հավերժ չեն. եթե ինչ–ինչ պատճառներով չեն արդարացնում հույսերը՝ կազատի նաև նրանց: Կարծում եմ՝ դրական պրոցես կլինի սա, եթե, իհարկե, աշխատանքից հեռացնելու մոտիվացիան այն է, որ իր թիմի անդամները չեն կարողանում լուծել իրենց առջև դրված խնդիրները և վարչապետը չի խնայում նույնիսկ իր մարդկանց: Կարծում եմ՝ հենց այս համատեքստում պետք է դիտարկել այդ ազատումները: Ինչ վերաբերում է ենթատեքստերին, ապա Աշոտ Մարգարյանի դեպքում միայն լրատվական վարկածներ եղան: Նարեկ Ադոնցի դեպքում՝ ընդհանրապես որևէ վարկած չտեսա: Այս պարագայում ես ուղղակի հիմնվում եմ վարչապետի հայտարարությունների վրա, որ իր թիմի անդամները անձեռնմխելի չեն»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը:

Վիգեն Հակոբյանը միաժամանակ չբացառեց՝ սա կարող է նաև «հների» ու «նորերի» հավերժ պայքարի հետևանքը լինել:

«ժամանակին այդ հները դժգոհում էին այն հանրապետականներից, որոնք այսօր իրենց հերթին դժգոհում են նոր երիտասարդներից: Դա միշտ լինելու է, հետագայում ներկայիս երիտասարդներն են բողոքելու եկող երիտասարդներից»,– նշեց նա:

Հարցին, թե արդյոք նույն հին հանրապետականնե՞րն են նորերին խաղից դուրս հանել, հաշվի առնելով, որ նրանք կարող են ավելի բարձր պաշտոնների հավակնել, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Նման պայքար կա ցանկացած համակարգում՝ սկսած շատ փոքր ձեռնարկություններից, վերջացրած պետական մարմիններով: Պատահական չէ, որ կա նաև ապարատային պայքար տերմինը: Ես չեմ բացառում, որ վերոնշյալն այդ պայքարի արդյունքը կարող է լինել: Եթե մարդն իմ կադրն է, և որպեսզի ես իրենից ազատվեմ, իմ դիմաց պետք է բավականին լուրջ փաստարկներ դնեն: Եթե գործը հասնում է այս կամ այն կադրի հեռացմանը, և նա «իր սեփական դիմումի համաձայն» փափուկ ձևակերպմամբ թողնում–գնում է, նշանակում է, որ այդ կադրն այնպիսի բացթողում կամ սխալ է արել, որից ապարատային պայքարի ընթացքում օգտվել են իր հակառակորդները: Երևի օգտվել են այդ սխալից, միգուցե նաև ուռճացրել, որ վարչապետը նույնիսկ ցանկության դեպքում չկարողանա պահել իրենց»:

Վիգեն Հակոբյանը նշեց՝ բացի այդ, մի քանի անգամ արտահոսքեր են եղել այն մասին, որ ժամանակի ընթացքում վարչապետի թիմը կարող է թարմացվել:

«Իմ կարծիքով՝ ոչ բոլոր նախարարներն են վարչապետի սրտով, ուղղակի ավելի լավերը «ձեռքի տակ» դեռևս չեն հայտնվել: Այն ժամանակ, երբ պետք էր շտապ նոր թիմ հավաքել, զգացվում էր, որ մի մասն իր թիմն է, մյուս մասն էլ՝ «попутчик»: Ի դեպ՝ կառավարությունը թարմացնելու պրոցեսը շարունակական է լինելու: Բացի այդ, վարչապետն, ըստ իս, խորհրդականներ, օգնականներ, կամ ՊՈԱԿ–ի տնօրեններ նշանակելիս մի պրակտիկա ունի. փորձում է տեսնել, թե ինչի են ընդունակ: Եթե ընդունակ են՝ փորձում է թարմացնել նաև գործադիրը՝ նրանց նշանակելով փոխնախարարի, հնարավորության դեպքում նաև նախարարի պաշտոններում:

Խորհրդականների և օգնականների ապարատը գործադիրում թարմացումներ կատարելու համար ինչ–որ չափով ինկուբատոր է: Այդ միջոցով թարմացվում է նաև կադրային բանկը, ինչի կարիքը կա: Եթե կադրերը ձգտում են և որոշ հեռանկար կա՝ համալրում են նույն գործադիրը: Հիմա տեսանք, որ նույնիսկ համալրելուց հետո ինչ–ինչ դրդապատճառներից ելնելով, այնուամենայնիվ, իր նշանակած կադրին հեռացրեց պաշոտից»,– հավելեց Վիգեն Հակոբյանը:

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder