3 հողամաս, 2 առանձնատուն. ի՞նչ է հայտարարագրել Սիմոնյանը
SOCIETYՊաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ Սիմոնյանի սեփականությունն են համարվում երեք հողամասը և երկու առանձնատունը: Որպես շարժական գույք է հայտարարագրել «VOLKSWAGEN GOLF 1.6» մակնիշի ավտոմեքենա:
Սիմոնյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցներ չի ունեցել, իսկ հունվարի 1–ից մինչև այդ օրն ընկած ժամանակահատվածում ստացված եկամուտները կազմել են ավելի քան 3 միլիոն դրամ և գոյացել 2 միլիոն 856 հազար ու 594 հազար դրամ աշխատավարձերից, ինչպես նաև 465 հազար դրամ կենսաթոշակից:
ՊՆ պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Սիմոնյանն այս պաշտոնում է նշանակվել երկու տարի առաջ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



