3 հողամաս, 2 առանձնատուն. ի՞նչ է հայտարարագրել Սիմոնյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ Սիմոնյանի սեփականությունն են համարվում երեք հողամասը և երկու առանձնատունը: Որպես շարժական գույք է հայտարարագրել «VOLKSWAGEN GOLF 1.6» մակնիշի ավտոմեքենա:
Սիմոնյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցներ չի ունեցել, իսկ հունվարի 1–ից մինչև այդ օրն ընկած ժամանակահատվածում ստացված եկամուտները կազմել են ավելի քան 3 միլիոն դրամ և գոյացել 2 միլիոն 856 հազար ու 594 հազար դրամ աշխատավարձերից, ինչպես նաև 465 հազար դրամ կենսաթոշակից:
ՊՆ պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Սիմոնյանն այս պաշտոնում է նշանակվել երկու տարի առաջ:
1
Նոյեմբերի 25-ին և 26-ին ջուր չի լինելու․ հասցեներ
2
Հոնկոնգում խոշոր hրդեհ է բռնկվել. կան զnհեր (տեսանյութ)
3
«Իմ կյանքը գլխիվայր շուռ տվեց Խորենը». Էմմա Ազիզյան
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Համացանցում է հայտնվել Նոյեմբերյանում իրենց հասակակցին դաժան ծեծի ենթարկած տղաների տեսանյութը. (Տեսա...



