ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հաստատել է Ռաքքայի ազատագրումն ԻՊ-ից
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի գլխավորած միջազգային ռազմական կոալիցիան, որը պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, թվիթերյան հաղորդագրությամբ հաստատել է սիրիական Ռաքքայի ազատագրումն իսլամիստներից:
«Կոալիցիան շնորհավորում է «Սիրիական դեմոկրատական ուժերի» մեր գործընկերներին Սիրիայի Ռաքքա քաղաքի՝ ԻՊ-ից ազատագրման մասին հայտարարության կապակցությամբ», - Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ ասվում է հաղորդագրության տեքստում:
Կոալիցիայից ընդգծել են, որ իսլամիստ գրոհայինների կողմից Մոսուլի և Ռաքքայի կորուստը շրջադարձային կետ է հանդիսանում ահաբեկչության դեմ պայքարում:
Ավելի վաղ Ռաքքայի ազատագրման մասին հայտարարել էին սիրիացի քրդերը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



