ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հաստատել է Ռաքքայի ազատագրումն ԻՊ-ից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի գլխավորած միջազգային ռազմական կոալիցիան, որը պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, թվիթերյան հաղորդագրությամբ հաստատել է սիրիական Ռաքքայի ազատագրումն իսլամիստներից:
«Կոալիցիան շնորհավորում է «Սիրիական դեմոկրատական ուժերի» մեր գործընկերներին Սիրիայի Ռաքքա քաղաքի՝ ԻՊ-ից ազատագրման մասին հայտարարության կապակցությամբ», - Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ ասվում է հաղորդագրության տեքստում:
Կոալիցիայից ընդգծել են, որ իսլամիստ գրոհայինների կողմից Մոսուլի և Ռաքքայի կորուստը շրջադարձային կետ է հանդիսանում ահաբեկչության դեմ պայքարում:
Ավելի վաղ Ռաքքայի ազատագրման մասին հայտարարել էին սիրիացի քրդերը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



