Լեհաստանում տղամարդը դանակով հարձակվել է առևտրային կենտրոնի այցելուների վրա. մեկ մարդ զոհվել է
INTERNATIONAL NEWSԼեհաստանում 27-ամյա տղամարդը դանակով հարձակվել է առևտրային կենտրոնի այցելուների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել:
Նշվում է, որ տղամարդը ներխուժել է «Վիվո» առևտրային կենտրոն և սկսել է դանակով հարվածներ հասցնել մարդկանց: Տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում: Իրավապահներին հաջողվել է ձերբակալել տղամարդուն: Ոստիկանությունը պարզում է նրա կողմից նման քայլի պատճառները և հնարավոր աջակիցների առկայությունը: Հայտնի է, որ տղամարդը հարձակման պահին չի եղել ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ, նախկինում քրեական պատասխանատվության չի ենթարկվել:
Միջադեպի հետաքննությունը վերահսկողության տակ է վերցրել Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



