Լեհաստանում տղամարդը դանակով հարձակվել է առևտրային կենտրոնի այցելուների վրա. մեկ մարդ զոհվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեհաստանում 27-ամյա տղամարդը դանակով հարձակվել է առևտրային կենտրոնի այցելուների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել:
Նշվում է, որ տղամարդը ներխուժել է «Վիվո» առևտրային կենտրոն և սկսել է դանակով հարվածներ հասցնել մարդկանց: Տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում: Իրավապահներին հաջողվել է ձերբակալել տղամարդուն: Ոստիկանությունը պարզում է նրա կողմից նման քայլի պատճառները և հնարավոր աջակիցների առկայությունը: Հայտնի է, որ տղամարդը հարձակման պահին չի եղել ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ, նախկինում քրեական պատասխանատվության չի ենթարկվել:
Միջադեպի հետաքննությունը վերահսկողության տակ է վերցրել Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



