Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ գաղափարի շուրջ է պետք բանակցել

POLITICS

Հոկտեմբերի 16–ին տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն տարածեցին հանդիպման մասին՝ ընդգծելով, որ նախագահները պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացը խորացնելու և շփման գծում լարվածության նվազեցման ուղղությամբ լրացուցիչ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:

Ազատամարտիկ, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի կարծիքով՝ Սարգսյան–Ալիև հանդիպումը բանակցային գործընթացում նոր սկիզբ չի կարող հանդիսանալ:

«Սա հերթական հանդիպումներից մեկն է, որը օրակարգի նման անցնում է: Բայց կոնտակտային առաջընթաց կարելի է գրանցել: Կողմերի միջև կոնտակտ եղավ, ինչը դրական է թե՛ մեր և թե՛ Ադրբեջանի համար: Բայց ի վերջո բանակցային գործընթացը պետք է համահունչ լինի իրականությանը: Իսկ իրականությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, և մենք վիճելի հարց չունենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: Բայց Ադրբեջանն Արցախի ինքնորոշման իրավունքին ագրեսիայով է պատասխանել, եղել է պատերազմ և պատերազմի արդյունքում գծվել են նոր սահմաններ: Նոր իրադրություն է ստեղծվել, և Արցախը դարձել է մի տարածք, որն ունի իր ամբողջականությունը: Իսկ Արցախի տարածքային ամբողջականությանը կպչողը՝ այս դեպքում Ադրբեջանը, պետք է պատժվի և կպատժվի: Բանակցությունը պետք է լինի հենց այդ գաղափարի շուրջ, ինչը տեղի չի ունենում: Եթե տեղի չի ունենում՝ լինելու է կոնֆլիկտ: Կոնֆլիկտը հարթելու համար հանդիպումներն, իհարկե, դրական են, բայց չգիտենք, թե ամեն հանդիպում կարո՞ղ է արդյոք մեծ նշանակություն ունենալ»,–Past.am–ի հետ զրույցում ասաց Վահան Բադասյանը:

Անդրադառնալով մասնավորապես շփման գծում լարվածության նվազեցման ուղղությամբ լրացուցիչ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ պայմանավորվածությանը և հարցին, թե Ադրբեջանը կարո՞ղ է արդյոք այդ ճանապարհով գնալ, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Ադրբեջանը տոտալիտար երկիր է և իր ժողովրդին կարողանում է զսպել, լռեցնել միայն այն խոսքերով, թե շուտով Արցախի ոչ միայն «վիճելի» տարածքները, այլև Ղարաբաղն ու Զանգեզուրը հետ կբերի: Իլհամ Ալիևը այդ խաբեության վրա է հյուսել իր կառավարությունը և այդպես էլ պետք է շարունակի: Ալիևը հենց իր ասածների ու թեզերի ձեռքն է կրակն ընկել: Ալիևն այլ ընտրություն չունի, հենց սկսեց մեղմել՝ երերուն վիճակում կհայտնվի: Այլ հարց է, որ Ադրբեջանի ժողովուրդը պետք է հասկանա, որ կոնֆլիկտով ու պատերազմով հարցերը չեն լուծվում: Եթե կոնֆլիկտ ու պատերազմ է, ապա հարցերը կարող են լուծվել ի վնաս իրենց՝ եղածն էլ կարող են կորցնել»:

Ինչ վերաբերում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին ու այն հանգամանքին, որ դրանց շուրջ որևէ խոսք չգնաց վերջին հանդիպման ժամանակ, Վահան Բադասյանը նշեց. «Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերած պայմանավորվածությունները չիրականացան, որովհետև Ադրբեջանը կրակեց և միշտ կրակում է: Վերջերս չի կրակում միայն այն պատճառով, որ հայկական կողմը սկսել է համարժեք պատասխան տալ: Պայմանավորվածությունները կատարելու դեպքում սարքավորումներ պետք է տեղադրվեին, որոնց միջոցով պետք է դիտարկվեր՝ ով է սկսողը, բայց դա չարվեց: Ադրբեջանը դեմ էր, որովհետև պայմանավորվածությունների իրականացումը իրեն էր դեմ, որովհետև ինքն էր նախահարձակն ու դիվերսիոն փորձերի հեղինակը: Կարելի է նաև ասել, որ այդ պայմանավորվածությունները ի չիք են դարձել»:

Աննա Բադալյան

 

AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate