Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչի՞ հասավ ԱՄՆ–ն Սիրիայում

INTERNATIONAL NEWS

Ամերիկյան Թեյախմության շարժումը՝ TPM–ն, որ ստեղծվել է 2009–ին, պահպանողական–լիբերալ հայացքներով քաղաքական խումբ է, որ հանդես է գալիս պետական ապարատի, ծախսերի, հարկերի, բյուջետային դեֆիցիտի կրճատման, տնտեսական կայունության և ԱՄՆ սահմանադրության պաշտպանության օգտին: Սա, կարծես, հարգանքի տուրք է 1773–ին ձևավորված Բոստոնյան թեյախմության խմբակին, որը «Ոչ մի հարկ՝ առանց պառլամենտական ներկայացուցչության» լոզունգն էր ընտրել, պատմության մեջ մնալով ԱՄՆ–ի ազատության համար մղած պայքարով ու կոլոնիզացիայի օրերին բրիտանական թեյի ոչնչացմամբ: Իհարկե, ներկայի թեյասերները նման ռադիկալ մեթոդներ չեն գործադրում կամ պառլամենտական աթոռ չեն պահանջում իրենց համար: Այդուհանդերձ, շատերը յոլա չեն գնում առանց TPM–ի օժանդակության, իսկ խմբի դիրքորոշումները, սովորաբար, մեծ ռեզոնանս են առաջացնում իսթեբլիշմենթի ու հանրության շրջանում:

Բնական է, ուրեմն, որ TPM անդամ, 1988–ին նախագահի թեկնածու Ռոն Փոլի վերջին՝ «Ինչի հասավ Ամերիկան վերջին 6 տարիների սիրիական պատերազմում» հոդվածն էլ պիտի մեծ արձագանք գտներ քաղաքական/փորձագիտական շրջանակներում: Մանավանդ, որ՝ 2010–ին Կենտուկիի նահանգից սենատոր ընտրված և Ներկայացուցչական պալատի անդամ Փոլը, որ հիմնադիրն է Ron Paul Institute for Peace and Prosperity–ի կառույցի, նույնանուն կայքում լուրջ քննադատություն է արժանացրել ԱՄՆ մերձավորարևելյան քաղաքականությունը՝ տարակուսելով, որ դրանից, որպես կանոն, հատկապես քրիստոնյաներն են ամենաշատը տուժել:

Ուղիղն ասած՝ մենք այն կարծքին ենք, որ ԱՄՆ քաղաքականությունը նույն հետևանքներին է հանգեցնում նաև շատ այլ տարածաշրջաններում, օրինակ՝ Բալկաններում, բայց քանի որ որոշել ենք զուտ ամերիկյան տեսակետ ներկայացնել, անդրադառնանք հոդվածին, որում բերվող ամենատարբեր պնդումներ մեր ընթերցողը հաճախ է կարդացել «Փաստի» էջերում:

Եվ, այսպես, ըստ Ռոն Փոլի՝

• Հատկապես այժմ, երբ սիրիական բանակը ԴԱԻՇ–ի վերջին պատվարներն է վերացնում Սիրիայի արևելքում, ԱՄՆ–ն շարունակում է ներկա լինել Սիրիայում՝ այդպիսով ի ցույց դնելով ինտերվենցիայի սկզբնական կեղծիքը: Վերջինս, ըստ Փոլի, Բուշից հետո ձևակերպել է Օբաման՝ «Կանխենք եզդիների ցեղասպանությունն ու սիրիացի ժողովրդի տառապանքը» բովանդակությամբ, ընդ որում՝ ցամաքային օպերացիաների բացառման խոստմամբ, ինչն այժմ շարունակում է Թրամփը: Եվ ոչ ոք, ի դեպ, ինքն իրեն հարց չի տալիս՝ Իսկ ի՞նչ կզգային ամերիկացիները, եթե նույն Սիրիան, առանց հրավերի, որոշեր ԱՄՆ–ո՛ւմ ռազմաբազաներ հիմնել:

• 6 տարվա պատերազմից հետո Դամասկոսն ընդհուպ հաղթել է ԴԱԻՇ–ին, Ալ–Քաիդային և ԱՄՆի «չափավորներին», որոնք կամ իսլամիստների վերածվեցին, կամ՝ քուրդ վարձկանների կամ էլ՝ մեկդի քաշվեցին: Եվ թե ինչի հասավ ԱՄՆ–ը, բոլորին քաջ հայտնի Զեկույցի համաձայն՝ միլիարդ դոլարի իր զենքով, որ բացառապես վերոնշյալների ձեռքում հայտնվեց, դեռ պիտի բացատրել բոլորին:

• «Ասադը պիտի հեռանա, նա կոչնչացնի վերանվաճած Հալեպի ժողովրդին»,– Օբամայի խոսքն է մեջբերում Փոլը՝ տարակուսելով, թե ինչո՞ւ ոչ միայն դա չիրականացավ, այլև իսլամիստների դեմ լոկալ հաղթանակներից հետո անգամ 600000 սիրիացիներ իրենց երկիր վերադարձան, իսկ այս հոկտեմբերի 2–ին քրիստոնյա Համմուդ աս–Սաբագը այդ անհանդուրժող Սիրիայի խորհրդարանի խոսնակ ընտրվեց:

• Այո, «նեոպահպանողականներն ու հումանիտար ինտերվենցիոնիստները միշտ են ստել»՝ պնդում է Փոլը, փորձելով հիշել, թե քանի քրիստոնյա կա, օրինակ, ԱՄՆ սիրելի Սաուդյան Արաբիայում, որտեղ «ախր, խորհրդարան էլ չկա»: Իսկ վերջում արդեն գլխավոր եզրահանգումն է՝ «ԱՄՆ–ն ոչ մի լավ բանի չհասավ Սիրիայում. ռազմա–արդյունաբերական կոմպլեքսը չէր էլ կարող ամերիկյան ժողովրդին թալանելու և այդ համակարգում ներգրավվածներին հարստացնելու առավել արդյունավետ միջոց գտնել»: Մի բան, որ, ցայսօր էլ շարունակվում է…

Էջը պատրաստեց Գոհար Սիմոնյանը

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris