Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


Բարսելոնան ու Մադրիդը ժամանակավոր դադար վերցրին

SPORT

Չնայած նրան, որ Կատալոնիայի վարչապետ Կարլես Պուչդեմոնը հոկտեմբերի 9–ին ստորագրել էր Անկախության հռչակագիրը՝ ցասման մեջ գցելով Մադրիդին, ճիշտ հաջորդ օրը, նա խորհրդարանական հատուկ նիստում ժամանակավոր դադար վերցրեց, և օրենսդիրն էլ իր հերթին չվավերացրեց ցանկալի փաստաթուղթը: Ընդ որում, Պուչդեմոնի խոսքին ոչ միայն Մադրիդն ու կատալոնական խորհրդարանի առջև հավաքված բազմությունն էր շունչը պահած սպասում, այլև՝ ողջ Եվրոպան: Euronews–ը, ժ. 18:00–ից սկսած, ուղիղ եթերում դեռ կիսադատարկ, բայց արդեն բվվացող նիստերի դահլիճն էր ստեպ–ստեպ ցուցադրում՝ դրսում հավաքվածների կադրերը զուգահեռելով, և խորհրդարանական ֆրակցիաների մասնակցությամբ ընթացող խորհրդակցությունը, որի պատճառով վարչապետի ելույթը հետաձգվեց մինչև ուշ երեկո՝ պատմական պահը ավելի, քան՝ դրամատիկ էր դարձնում:

Ըստ էության, այն, ինչ կատարվեց Կատալոնիայում՝ անհրաժեշտ է ոչ թե խնդրի արմատական լուծում, այլ իսկապես ժամանակավոր դադար որակել: Մի իրավիճակում, երբ Մադրիդը, ԵՄ օժանդակության պայմաններում, հայտարարել էր Պուչդեմոնի ձերբակալության վերաբերյալ՝ քաջ գիտակցելով, որ տեղի ոստիկանությունը հերթական անգամ չի ենթարկվելու իր հրամաններին, երբ խորհրդարանական 2 ընդդիմադիր ֆրակցիաները, Բարսելոնի քաղաքապետի հետ միասին, ողջախոհության կոչեր էին ուղղում Պուչդեմոնին, իսկ հիմնականում ո՛չ կատալոնացիներն իրենց հերթին էին փողոցներում հակաանկախական միտինգներ անում՝ ակնհայտ է, որ Պուչդեմոնն իրապես ողջամիտ որոշման հանգեց: Բարեբախտաբար՝ հընթացս նաև կատալոնական համընդհանուր դեմքը փրկելով, որովհետև ակնհայտ էր, որ դադարի որոշումից հետո այժմ էլ համախոհների թուքումրի և դավաճանության մեղադրանքների տարափի տակ էր հայտնվելու:

«Մենք առաջարկում ենք կանգնեցնել Անկախության հռչակման գործընթացը, որպեսզի կենտրոնանանք Հանրաքվեի արդյունքները կյանքի կոչելու աշխատանքի վրա: Այսօր մենք պատասխանատու քայլ ենք անում երկխոսության ուղղությամբ, որովհետև, հակառակ դեպքում, չենք կարող մեր նպատակներին հասնել: Անհրաժեշտ է հանդարտեցնել իրավիճակը և քայլ առ քայլ շարժվել դեպի մեր նպատակակետը»,–հայտարարեց Կատալոնիայի վարչապետը՝ այսպիսով հիմնականում 2 խնդիր լուծելով: Մի դեպքում նա Մադրիդին ու Բրյուսելին ուղերձ հղեց առ այն, որ կատալոնացիները երբեք չեն հրաժարվի Անկախության գաղափարից՝ նույնիսկ իր ընտրությունը պայմանավորելով այդ պատմական առաքելությամբ, մյուս կողմից էլ ակնարկեց, որ ընկալել է իրեն ուղղված ԵՄ ուղերձը՝ «խուսափել քայլերից, որոնք անհնար կդարձնեն երկխոսությունը»: Ավելին՝ վարչապետը մի անգամ ևս խոսեց այն բոլոր բռնությունների ու հալածանքների մասին, որ Մադրիդն է այս ընթացքում իրականացրել Կատալոնիայի նկատմամբ, սուր քննադատության արժանացրեց ԵՄ–ին այն բանի համար, որտեղ «կատալոնական խնդիրը Մադրիդի ներքին գործ» էր որակվել, երախտագիտություն հայտնեց աննախադեպ ճնշման պայմաններում ժողովրդավարական Հանրաքվեին մասնակցած քաղաքացիներին՝ անկախ նրանց դիրքորոշումներից և, վերջապես, կարևորեց նաև խորհրդարանական ընդդիմության հետ աշխատանքը, որովհետև առկա տարաձայնությունները կարող են ոչ թե Կատալոնիայի անջատմանը, այլ հենց իշխող վարչակազմի տապալմանը հանգեցնել: Ի վերջո, և՛ Պուչդեմոնի «Միասին հանուն Այո–ի» շարժումը, և՛ Անկախության հարցում ամենաարմատական՝ «Ազգային միասնության թեկնածությունը» մեծամասնություն չեն կազմում խորհրդարանում, և հատկապես մադրիդյան սադրանքների պայմաններում ներիշխանական ճգնաժամն ու կոալիցիայի փլուզումը չի կարելի անհնար համարել: Այնպես, որ՝ եթե նույնիսկ կան այնպիսիք, որոնք վարչապետի ելույթից անմիջապես հետո հայտարարեցին, թե նա կորցրեց Անկախության հռչակման պահը, միևնույն է, ստիպված են խոստովանել, որ.
ա. Պուչդեմոնն իր որոշմամբ խուսափեց բռնության անկանխատեսելի ծավալումից, ներիշխանական ճգնաժամից և, հնարավոր է, քաղաքացիական պատերազմից՝ միաժամանակ չհրաժարվելով Անկախությունից,
բ. դատելով Մադրիդի պահվածքից՝ այստեղ դեռ շատ կսխալվեն, աշխատելով հատկապես Պուչդեմոնի և կատալոնական միասնության օգտին:
Չենք բացառում, իհարկե, որ նույնիսկ մինչ այդ Պուչդեմոնը հրաժարական ներկայացնի, բայց նաև ակնհայտ է, որ նրա հետ, թե՝ առանց նրա, Մադրիդն ի զորու չի լինի «ջինը նորից շշի մեջ խցկել»:

 

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program