Երևան, 21.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բարսելոնան ու Մադրիդը ժամանակավոր դադար վերցրին

ՍՊՈՐՏ

Չնայած նրան, որ Կատալոնիայի վարչապետ Կարլես Պուչդեմոնը հոկտեմբերի 9–ին ստորագրել էր Անկախության հռչակագիրը՝ ցասման մեջ գցելով Մադրիդին, ճիշտ հաջորդ օրը, նա խորհրդարանական հատուկ նիստում ժամանակավոր դադար վերցրեց, և օրենսդիրն էլ իր հերթին չվավերացրեց ցանկալի փաստաթուղթը: Ընդ որում, Պուչդեմոնի խոսքին ոչ միայն Մադրիդն ու կատալոնական խորհրդարանի առջև հավաքված բազմությունն էր շունչը պահած սպասում, այլև՝ ողջ Եվրոպան: Euronews–ը, ժ. 18:00–ից սկսած, ուղիղ եթերում դեռ կիսադատարկ, բայց արդեն բվվացող նիստերի դահլիճն էր ստեպ–ստեպ ցուցադրում՝ դրսում հավաքվածների կադրերը զուգահեռելով, և խորհրդարանական ֆրակցիաների մասնակցությամբ ընթացող խորհրդակցությունը, որի պատճառով վարչապետի ելույթը հետաձգվեց մինչև ուշ երեկո՝ պատմական պահը ավելի, քան՝ դրամատիկ էր դարձնում:

Ըստ էության, այն, ինչ կատարվեց Կատալոնիայում՝ անհրաժեշտ է ոչ թե խնդրի արմատական լուծում, այլ իսկապես ժամանակավոր դադար որակել: Մի իրավիճակում, երբ Մադրիդը, ԵՄ օժանդակության պայմաններում, հայտարարել էր Պուչդեմոնի ձերբակալության վերաբերյալ՝ քաջ գիտակցելով, որ տեղի ոստիկանությունը հերթական անգամ չի ենթարկվելու իր հրամաններին, երբ խորհրդարանական 2 ընդդիմադիր ֆրակցիաները, Բարսելոնի քաղաքապետի հետ միասին, ողջախոհության կոչեր էին ուղղում Պուչդեմոնին, իսկ հիմնականում ո՛չ կատալոնացիներն իրենց հերթին էին փողոցներում հակաանկախական միտինգներ անում՝ ակնհայտ է, որ Պուչդեմոնն իրապես ողջամիտ որոշման հանգեց: Բարեբախտաբար՝ հընթացս նաև կատալոնական համընդհանուր դեմքը փրկելով, որովհետև ակնհայտ էր, որ դադարի որոշումից հետո այժմ էլ համախոհների թուքումրի և դավաճանության մեղադրանքների տարափի տակ էր հայտնվելու:

«Մենք առաջարկում ենք կանգնեցնել Անկախության հռչակման գործընթացը, որպեսզի կենտրոնանանք Հանրաքվեի արդյունքները կյանքի կոչելու աշխատանքի վրա: Այսօր մենք պատասխանատու քայլ ենք անում երկխոսության ուղղությամբ, որովհետև, հակառակ դեպքում, չենք կարող մեր նպատակներին հասնել: Անհրաժեշտ է հանդարտեցնել իրավիճակը և քայլ առ քայլ շարժվել դեպի մեր նպատակակետը»,–հայտարարեց Կատալոնիայի վարչապետը՝ այսպիսով հիմնականում 2 խնդիր լուծելով: Մի դեպքում նա Մադրիդին ու Բրյուսելին ուղերձ հղեց առ այն, որ կատալոնացիները երբեք չեն հրաժարվի Անկախության գաղափարից՝ նույնիսկ իր ընտրությունը պայմանավորելով այդ պատմական առաքելությամբ, մյուս կողմից էլ ակնարկեց, որ ընկալել է իրեն ուղղված ԵՄ ուղերձը՝ «խուսափել քայլերից, որոնք անհնար կդարձնեն երկխոսությունը»: Ավելին՝ վարչապետը մի անգամ ևս խոսեց այն բոլոր բռնությունների ու հալածանքների մասին, որ Մադրիդն է այս ընթացքում իրականացրել Կատալոնիայի նկատմամբ, սուր քննադատության արժանացրեց ԵՄ–ին այն բանի համար, որտեղ «կատալոնական խնդիրը Մադրիդի ներքին գործ» էր որակվել, երախտագիտություն հայտնեց աննախադեպ ճնշման պայմաններում ժողովրդավարական Հանրաքվեին մասնակցած քաղաքացիներին՝ անկախ նրանց դիրքորոշումներից և, վերջապես, կարևորեց նաև խորհրդարանական ընդդիմության հետ աշխատանքը, որովհետև առկա տարաձայնությունները կարող են ոչ թե Կատալոնիայի անջատմանը, այլ հենց իշխող վարչակազմի տապալմանը հանգեցնել: Ի վերջո, և՛ Պուչդեմոնի «Միասին հանուն Այո–ի» շարժումը, և՛ Անկախության հարցում ամենաարմատական՝ «Ազգային միասնության թեկնածությունը» մեծամասնություն չեն կազմում խորհրդարանում, և հատկապես մադրիդյան սադրանքների պայմաններում ներիշխանական ճգնաժամն ու կոալիցիայի փլուզումը չի կարելի անհնար համարել: Այնպես, որ՝ եթե նույնիսկ կան այնպիսիք, որոնք վարչապետի ելույթից անմիջապես հետո հայտարարեցին, թե նա կորցրեց Անկախության հռչակման պահը, միևնույն է, ստիպված են խոստովանել, որ.
ա. Պուչդեմոնն իր որոշմամբ խուսափեց բռնության անկանխատեսելի ծավալումից, ներիշխանական ճգնաժամից և, հնարավոր է, քաղաքացիական պատերազմից՝ միաժամանակ չհրաժարվելով Անկախությունից,
բ. դատելով Մադրիդի պահվածքից՝ այստեղ դեռ շատ կսխալվեն, աշխատելով հատկապես Պուչդեմոնի և կատալոնական միասնության օգտին:
Չենք բացառում, իհարկե, որ նույնիսկ մինչ այդ Պուչդեմոնը հրաժարական ներկայացնի, բայց նաև ակնհայտ է, որ նրա հետ, թե՝ առանց նրա, Մադրիդն ի զորու չի լինի «ջինը նորից շշի մեջ խցկել»:

 

ՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասինՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՇնորհավորական ուղերձ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 75-ամյա հոբելյանի առթիվ․ Սամվել ԿարապետյանԸնտրությունից առաջ կենսաթոշակ բարձրացնելը ոչ այլ ինչ էր, քան այն գնահատականը, որը տվել ենք․ Լիանա ՄանուկյանԱրեգա Հովսեփյանը Հարություն Հարությունյանի մասինժողովրդի միջոցներով սնվող Հանրային հեռուստաընկերությունը դարձրել եք ՔՊ-ի քարոզչամեքենա. Մարիաննա Ղահրամանյան«ՀայաՔվեի» մեծ ու հզոր թիմը համակարգողի կողքին է ՔՊ-ի կարկառուններ, Արցախը չենք ճանաչում ու չենք ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի ազատ արձակման օրվա հիշարժան դրվագները մեկ ֆոտոշարքովՍյունիքի պատմությունը՝ նոր բացահայտումներով․ ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում մշակույթի պահպանմանըՔՊ-ն ժողովրդին բերել է 3 պատերազմ, իսկ քպականներին՝ պարգեւավճարներ․ Շիրազ Մանուկյան «Կողք կողքի» ծրագիրը՝ Սևան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBankՔաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետԼավրովի կոշտ նախազգուշացումը Մեծ Բրիտանիային անհանգստություն է առաջացրել Լոնդոնում ԻԴԵԱԼ համակարգի Էջմիածնի մասնաճյուղը իր դռներն է բացել՝ Լեոնիդ Ազգալդյան 1/52 հասցեումԼեհաստանը կիսով չափ կրճատել է օտարերկրացիների համար աշխատանքային վիզաների քանակը Էդ ձեր «նախկին-ներկան» սպառել ա իրան, ֆիքսեք՝ մենք «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ենք. Գևորգյան Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (Photo 18+)Վստահ եմ, մի օր դուք հասնելու եք Տիգրան Մեծին, լինելու ա տենց խնդիր, որ ասեք՝ ինքն ա մեղավոր․ Արամ Վարդևանյան Աշխարհի ամենատարեց մարդը նշել է իր 117-ամյակը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբԹունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է Իրանին աջակցող երկրների դեմ միջոցներ կիրառելու ԱՄՆ սպառնալիքները Արդարությունը վերականգնված է, Ավետիք Չալաբյանն` ազատության մեջՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր Ավելի լավ է պատերшզմն ավարտել հենց այսօր, քանի դեռ մենք գտնվում ենք ուժի և արժանապատվության դիրքում. Փեզեշքիան Կառավարության մոտեցումը Գյումրու հանդեպ նման է երեխայից նեղացած ծնողի. Մխիթարյան Մալիշկայի «ուրվականը» անհետացե՞լ է․ գյուղում մի քանի օր է՝ հանգիստ է Ինչո՞ւ չեք ուզում Փաշինյանը գա ԱԺ․ ես անհամբեր եմ նրա հետ հանդիպմանը, բայց պետք է այնպես անենք, որ նրա փոխարեն Սամվել Կարապետյանը գա. Էդգար ՂազարյանՄայրը թույլ է տվել անհայտ տղամարդկանց բազմիցս սեռական բռնության ենթարկել իր չորս և յոթ տարեկան դուստրերին՝ գումարի դիմացՎեհափառ Տեր, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ջերմորեն շնորհավորում է Ձեզ հոբելյանական տարեդարձի կապակցությամբՔաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի գործով դատական նիստը` ուղիղ Օգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համար Ավետիք Չալաբայանը դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատ կարձակվիՎառելիքային ճգնաժամի նոր ալիք՝ Ռուսաստանում. բենզինի գները բարձրանում են Կիևը ցանկանում է Starlink-ն օգտագործել Ռուսաստանի խորքում հարվածների համար․ FT Ֆասթ Բանկի աջակցությամբ Մատենադարանում բացվել է նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան Կասեցվել է «Պիրաժոկ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Սոցիալապես անվճարունակ խավ էիք, փաստաբանները անվճար օգնում էին ձեզ. Լիանա Գասպարյանը՝ ՔՊ-ականներին Մուլտֆիլմերի դեմ պшտերազմ սկսելու որոշումը ցույց է տալիս Կիևի ռեժիմի այլանդшկությունը․ Պեսկով Մեծ պատիվ է՝ երկիրը ձախողած, երեք պատերազմ բերած կուսակցության կողմից արժանանալ բացասական կարծիքի Ռուսաստանին հիմա զանգվածային զորահավաք պետք չէ, այն չի նախատեսվում․ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Երևանի հիվանդանոցներից մեկում նորածին երեխա է մահացելՔՊ-ն թքած ունի ՀՀ 60 000 հպարտ քաղաքացու ձայնի վրա, քանի որ ԱԺ-ում բացակայում է իրենց ընտրած ԲՀԿ-ն Նարեկ Դավթյանը ձյուդոյի աշխարհի առաջնության U17 տարիքային խմբում նվաճել է արծաթե մեդալ Կասեցվել է «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները Ուկրաինան hարվածել է Պերմի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Hyundai», «Nissan» և «Opel», 2 հոգի տեղափոխվել Է հիվանդանոցներՀայաստանը չի գնալու Արևմուտք․ մեր տեղը Ռուսաստանի կողքին է․ Մհեր Ավետիսյան