Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Ուղևորափոխադրումներ կատարող ընկերությունների լիցենզավորումը կկանխի՞ ավտովթարները

SOCIETY

Կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություննները ենթակա կլինեն լիցենզավորման: Այս մասին օրենսդրական փաթեթ է հրապարակվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Փոփոխություններ ու լրացումներ կկատարվեն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ», «Պետական տուրքի մասին» ու «Լիցենզավորման մասին» օրենքներում, ինչը պայմանավորված է միջպետական ոչ կանոնավոր ավտոբուսային ուղևորափոխադրումները կանոնակարգելու անհրաժեշտությամբ:

Ինչպես հայտնի է, ներկայում միջպետական ոչ կանոնավոր ավտոբուսային ուղևորափոխադրումների ոլորտում առկա են բազմաթիվ կազմակերպություններ, որոնք ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների անվան տակ իրականացնում են կանոնավոր ուղևորափոխադրումներ: Վերհսկողություն իրականացնող մարմինը` Տրանսպորտային տեսչությունը, սահմանային անցակետերում չունենալով վերահսկողություն իրականացնելու իրավասություն, հնարավորություն չունի դաշտը լիարժեք վերահսկելու: Արդյունքում փոխադրողների կողմից չի ապահովվում ուղևորափոխադրումների սպասարկման որակն ու անվտանգությունը:

Ոլորտի անվտանգությունն ու սպասարկման որակը բարձրացնելու նպատակով նախատեսվում է լիցենզավորել ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական և ՀՀ տարածքում կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին, իսկ սահմանային անցակետերում միջպետական ուղևորափոխադրումների վերահսկողությունը վերապահել մաքսային ծառայության պետական լիազոր մարմնին:

Լիցենզավորումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով, լիցենզիայի պետական տուրքի չափը տարեկան կկազմի 100 հազար դրամը, իսկ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կվճարվի ևս 10 հազար դրամ:

Բացի այդ այս օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է ներդնել պարտադիր ապահովագրության համակարգ: Այն է՝ սահմանել լիցենզավորված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ուղևորների կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասի հատուցման իրենց քաղաքացիական պատասխանատվության ռիսկի ապահովագրման պահանջ` օրենսդրությանը համապատասխան:

Ըստ նախագծի՝ օրենսդրական փաթեթով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման արդյունքում դրանք կունենան հավաքակայան, կիրականացվի նախաուղերթային բուժ և տեխզննություն, տրանսպորտային միջոցները կլինեն անվտանգ, անձնակազմի որակավորում կիրականացվի՝ բարձրացնելով փոխադրման անվտանգությունը: Լիցենզավորման դեպքում հնարավոր կլինի վերահսկելի դարձնել ամբողջ հանրապետթության շահագործվող տրանսպորտը: Լիցենզավորված կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով կփոխանցվի ՊԵԿ–ին` վերահսկողություն իրականացնելու նպատակով:

Միջպետական ոչ կանոնավոր փոխադրումներ իրականացնելու համար կտրվեն թույլտվություններ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը նույնպես կփոխանցվի ՊԵԿ–ին: Թույլտվությունների բացակայության դեպքում կարգելվի ՀՀ պետական սահմանի հատումը տրանսպորտային միջոցների կողմից:
Երևի շատերը կհիշեն, թե որքան շատ են Հայաստանից ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունններին պատկանող ավտոբուսների մասնակցությամբ ավտովթարները: Հենց միայն այս տարվա հունիսին Վրաստանի Մառնեուլի–Թբիլիսի ավտոճանապարհին վթարվել էր ուղևորափոխադրում իրականացնող հայկական ավտոբուս, որի «արդյունքում» մի շարք ուղևորներ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Ի դեպ, պարզվել էր, որ այդ ավտոբուսն անօրինական ուղևորափոխադրում էր իրականացրել և մինչ այդ տուգանվել էր Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից:
Նախարարության կողմից տուգանված մեկ այլ ավտոբուս էլ ընդամենը մեկ ամիս առաջ դարձավ մի քանի քաղաքացու մահվան պատճառ: Սեպտեմբերի 7–ին Վրաստանի Մցխեթայի մունիցիպալիտետում տեղի էր ունեցել ավտովթար: Հայկական պետհամարանիշով ավտոբուսը բախվել էր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, որի ուղևորները տեղնուտեղը մահացել էին, իսկ ավտոբուսի 11 ուղևոր տեղափոխվել հիվանդանոց:

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns