Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը համատեղ օդային վարժանքներ են անցկացրել
SOCIETYԱՄՆ-ի երկու B-1B ռազմավարական ռմբակոծիչներ Ճապոնական ծովի վրա համատեղ վարժանքներ են անցկացրել Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի F-15K կործանիչների հետ: Այդ մասին հայտնել Է Ռենհապ գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական զինված ուժերի շտաբների պետերի միավորված կոմիտեին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Զինվորակաների տվյալներով՝ ինքնաթիռներն ուսումնական հրաձգություն են իրականացրել «օդ-երկիր» դասի հրթիռների օգտագործմամբ: Վարժանքները տեղի են ունեցել լույս հոկտեմբերի 11-ի գիշերը: B-1B ինքնաթիռները կարող են Գուամից Փենյան հասնել երեք ժամից պակաս ժամանակում: Վերջին ամիսներին ԱՄՆ-ը քանիցս այդ ռմբակոծիչների թռիչքներ Է իրականացրել Կորեական թերակղզու վրայով՝ ցուցադրելու իր ուժը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
http://armenpress.am/arm/news/
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



