Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը համատեղ օդային վարժանքներ են անցկացրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ի երկու B-1B ռազմավարական ռմբակոծիչներ Ճապոնական ծովի վրա համատեղ վարժանքներ են անցկացրել Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի F-15K կործանիչների հետ: Այդ մասին հայտնել Է Ռենհապ գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական զինված ուժերի շտաբների պետերի միավորված կոմիտեին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Զինվորակաների տվյալներով՝ ինքնաթիռներն ուսումնական հրաձգություն են իրականացրել «օդ-երկիր» դասի հրթիռների օգտագործմամբ: Վարժանքները տեղի են ունեցել լույս հոկտեմբերի 11-ի գիշերը: B-1B ինքնաթիռները կարող են Գուամից Փենյան հասնել երեք ժամից պակաս ժամանակում: Վերջին ամիսներին ԱՄՆ-ը քանիցս այդ ռմբակոծիչների թռիչքներ Է իրականացրել Կորեական թերակղզու վրայով՝ ցուցադրելու իր ուժը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
http://armenpress.am/arm/news/
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



