Եվրամիությունը խստացրել է Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները
INTERNATIONAL NEWSԵվրամիության խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման իրականացման շրջանակներում խստացրել է պատժամիջոցները ԿԺԴՀ-ի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, պատժամիջոցները սահմանվում են ի պատասխան «միջուկային սպառազինման և բալիստիկ հրթիռների զարգացման ոլորտում Հյուսիսային Կորեայի ակտիվության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի բացահայտ խախտման համար»:
Խոսքը հատվածային պատժամիջոցների մասին է: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ԵՄ-ն աշխատում է Հյուսիսային Կորեայի դեմ սեփական հավելյալ պատժամիջոցների սահմանման ուղղությամբ:
ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից հաստատված պատժամիջոցները ներառում են ԿԺԴՀ-ին գազի կոնդենսատային հեղուկների վաճառքը և տեքստիլ ապրանքների ներկրումը, ինչպես նաև նավթամթերքների և նավթահումքի վաճառքի սահմանափակումը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



