Եվրամիությունը խստացրել է Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիության խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման իրականացման շրջանակներում խստացրել է պատժամիջոցները ԿԺԴՀ-ի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, պատժամիջոցները սահմանվում են ի պատասխան «միջուկային սպառազինման և բալիստիկ հրթիռների զարգացման ոլորտում Հյուսիսային Կորեայի ակտիվության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի բացահայտ խախտման համար»:
Խոսքը հատվածային պատժամիջոցների մասին է: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ԵՄ-ն աշխատում է Հյուսիսային Կորեայի դեմ սեփական հավելյալ պատժամիջոցների սահմանման ուղղությամբ:
ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից հաստատված պատժամիջոցները ներառում են ԿԺԴՀ-ին գազի կոնդենսատային հեղուկների վաճառքը և տեքստիլ ապրանքների ներկրումը, ինչպես նաև նավթամթերքների և նավթահումքի վաճառքի սահմանափակումը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



