Ոստիկանությունը «Կոնվերս» բանկից գումար հափշտակած անձի ինքնության ու գումարի չափի մասին հստակ տեղեկություններ դեռ չունի
SOCIETY«Կոնվերս» բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղում անհայտ անձը բանկի աշխատակիցներից մեկի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով գումար է պահանջել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի փոխոստիկանապետ Արտակ Պողոսյանը: Նրա խոսքով` անձի եւ հափշտակած գումարի չափի վերաբերյալ հստակ տեղեկություններ դեռեւս չկան: «Բանկի մասնաճյուղը ժամանակավոր փակվել է, մինչ քննիչներն ու փորձագետները կավարտեն իրենց աշխատանքը»,-ասաց նա:
Ըստ լրատվամիջոցնեի հայտնած ու դեռևս չհաստատված տեղեկությունների «Կոնվերս» բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղից անհայտ անձը հափշտակել է մոտ 60 հազար եվրո։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



