Ոստիկանությունը «Կոնվերս» բանկից գումար հափշտակած անձի ինքնության ու գումարի չափի մասին հստակ տեղեկություններ դեռ չունի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Կոնվերս» բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղում անհայտ անձը բանկի աշխատակիցներից մեկի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով գումար է պահանջել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի փոխոստիկանապետ Արտակ Պողոսյանը: Նրա խոսքով` անձի եւ հափշտակած գումարի չափի վերաբերյալ հստակ տեղեկություններ դեռեւս չկան: «Բանկի մասնաճյուղը ժամանակավոր փակվել է, մինչ քննիչներն ու փորձագետները կավարտեն իրենց աշխատանքը»,-ասաց նա:
Ըստ լրատվամիջոցնեի հայտնած ու դեռևս չհաստատված տեղեկությունների «Կոնվերս» բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղից անհայտ անձը հափշտակել է մոտ 60 հազար եվրո։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



