Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


Փոխադարձ բռունցքներ կլինե՞ն. Վ. Բաղդասարյանը «Ելքի»` մարտահրավերն ընդունելուն «հումորով է վերաբերում», Ա. Զեյնալյանը՝ փակագծերը չի բացում

SOCIETY

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը Tert.am-ի հետ զրույցում չի շտապում պարզաբանել խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարության ենթատքեստը, որ եթե Արտաշես Գեղամյանի խուլիգանական պահվածքը մարտահրավեր էր «Ելքին», ապա իրենք ընդունում են այդ մարտահրավերը:  

Հարցին, թե ի՞նչ է ենթադրում դա, արդյոք կլինե՞ն փոխադարձ  բռունցքներ` ուղղված ՀՀԿ-ին,  Զեյնալյանը պատասխանեց. «Կասենք, պահը կգա կասենք, նախապես ոչինչ չենք ուզում բացահայտել»:  

Հարցին, թե ի՞նչ արձագանքի էին սպասում, որը չստացան ՀՀԿ-ի կողմից, Զեյնալյանը նշեց, որ ՀՀԿ-ն պետք է ընդուներ խախտման փաստը և դատապարտեր: Հարցին, թե դա բավարար կլինե՞ր  այն պատգամավորներին սաստելու համար, ովքեր ձեռքի ուժով  են փորձում հարց լուծել,  պատգամավորը պատասխանեց, որ դա ենթադրում է պատասխանատվություն և նաև երաշխիք, որ նման երևույթներ չեն կրկնվելու: «Դա  կանխարգելիչ բնույթ կունենար»,-ասաց նա:   

Իսկ թե ի՞նչ նկատի ունեին, ասելով, թե Հայաստանի կյանքում սա նոր շրջափուլի մեկնարկ է, պատասխանեց. «Մենք կբացահայտենք, եթե պահը գա, անհրաժեշտ դրսևումներ են լինելու, հիմա  բոլորին լայն հնարավորություն ենք տալիս երևակայելու, մտավարժանքներ անելու»:

Հարցին, թե այս ամենը ենթադրո՞ւմ է, որ «դալաններում ծեծի» հարցը օրակարգում է, Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Իրավաչափության և ողջամտության սահմաններում ինչ-որ իրավիճակը թելադրի»:

Վահրամ Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում թեմայի առնչությամբ նշեց, թե ինքը նախ ուղղում պետք է կատարի և նշեց, թե նիստին հայտարարությունը, թե ՀՀԿ-ն որևէ հայտարարություն չի տարածել, տեղին չէ: «Երեկ խմբակցության անունից մենք տարածել ենք մեր կարծիքը  նման երևույթների նկատմամբ, բայց քանի որ հայտարարվել է, որ չի եղել,  նորից համաձայնեցրեցի, որ նույնը կրկնեն այսօր և տարածեն»,-ասաց նա:

Վահրամ Բաղդասարյանը շեշտեց, թե իրենք անընդունելի են  համարում նման միջոցներով քաղաքական բանավեճերը հարթելը: «Մենք քաղաքակիրթ քաղաքական մշակույթի կողմնակից ենք, և բացառապես վիրավորանքներ, հայհոյանքներ, քաշքշուկներ ու ծեծկռտուքները քաղաքական մշակույթի մեջ բացառում ենք ու անընդունելի ենք համարում: Իսկ ինչ մնում է իրենց հայատրության հետ կապված, բնականաբր ինձ թվում է ժամանակը ամեն ինչ հարթում է և իրենք դեռ երկար ժամանակ պետք է աշխատեն միասին»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հղում արեց նրա՝ ոչ վաղ անցյալում արված հայտարարությանը, թե զգուշացեք դալաններում ձեզ չծեծեն, արդյոք համակարծիք է, որ այդ հայտարարության տրամաբանական շարունակությունն էր Գեղամյանի հետ տեղի ունեցած դեպքը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Հումորով եմ վերաբերում»:

Հիշեցնենք, որ երջանկահիշատակ ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը ժամանակին ԱԺ-ում դիմելով ՀՀԿ-ական պատգամավորներին ասել էր, որ եթե իրենց թեկնածությունը դնեն ընտրությունների ժամանակ ու նրանց չպատշապանի Հովիկ Աբրահամյանը, նախագահը, դատախազը, ոստիկանությունը՝ չեն հաղթի: «Ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ դուք կարտագաղթեք, տղերք»,-ասել էր Հովհաննիսյանը:  

Հետագայում Վահրամ Բաղդասարյանը Վահան Հովհաննիսյանի՝ իր կուսակցությանն ուղղված այդ հայտարարության սլաքներն ուղղեց «Ելքին»՝ ակնարկելով, որ «ձեզ դալաններում կծեծեն»:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia