Գերմանիան հուսով է Իսպանիայում լարված իրավիճակը կթուլանա
INTERNATIONAL NEWSԳերմանիան հուսով է Իսպանիայում լարված իրավիճակը կթուլանա, սակայն պնդում է, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն Իսպանիայի ներքին գործն է, հաղորդում է AP-ն:
Մեկնաբանելով հանրաքվեի ժամանակ ոստիկանների եւ ընտրողների միջեւ բախումները՝ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերը նշել է, որ նա իրավասու չէ գնահատել Իսպանիայում ոստիկանության գործողությունները:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր իշխանության պարտքն է ժողովրդավարական կարգ ապահովելը:
Նա ավելացրել է, որ Իսպանիայի Սահմանադրական դատարանը հանրաքվեն անօրինական է ճանաչել: Սակայն, ասել է, որ Գերմանիան չի փորձում Մադրիդի եւ Բարսելոնայի կառավարության միջեւ միջնորդ լինել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



