Գերմանիան հուսով է Իսպանիայում լարված իրավիճակը կթուլանա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիան հուսով է Իսպանիայում լարված իրավիճակը կթուլանա, սակայն պնդում է, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն Իսպանիայի ներքին գործն է, հաղորդում է AP-ն:
Մեկնաբանելով հանրաքվեի ժամանակ ոստիկանների եւ ընտրողների միջեւ բախումները՝ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերը նշել է, որ նա իրավասու չէ գնահատել Իսպանիայում ոստիկանության գործողությունները:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր իշխանության պարտքն է ժողովրդավարական կարգ ապահովելը:
Նա ավելացրել է, որ Իսպանիայի Սահմանադրական դատարանը հանրաքվեն անօրինական է ճանաչել: Սակայն, ասել է, որ Գերմանիան չի փորձում Մադրիդի եւ Բարսելոնայի կառավարության միջեւ միջնորդ լինել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



