Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Համալսարանի ռեկտոր. «Դեն նետված գրքերը նեխած են եղել»

SOCIETY

Օրեր առաջ Շիրակի պետական համալսարանի դասախոսներից Գագիկ Համբարյանը բաց նամակ էր գրել ՀՀ նախագահին ու վարչապետին՝ բարձրաձայնելով իրենց համալսարանում տիրող անօրինականությունների մասին: Դրան գումարած նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր համալսարանի հետնամասում դեն նետված գրքերի լուսանկարներ՝ որակելով դա վանդալիզմ:

Իրականում գրքերը հանվել էին այդտեղ մակուլատուրա ուղարկելու նպատակով, քանի որ դրանց սանիտարահիգիենիկ վիճակը հակասում էր նորմային: ԻնչպեսPast.am- ի հետ զրույցում ասաց համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը՝ դրանք սնկային հիվանդությամբ գրքեր են եղել. «Երկրաշարժից առաջվա գրքեր են եղել, 50 տարվա, 1988 թ.–ից հետո էլ կապոցից չհանված, փտած, նեխած գրքեր»:

Շիրակի պետական համալսարանի ուսումնախորհրդատվական կենտրոն–գրադարանի տնօրեն Թերեզա Խաչատրյանն էլ անգամ որպես ապացույց մեզ ուղարկեց մակուլատուրա ուղարկված գրքերի նույն բախտին արժանացած մի քանի գրքի նկար, որոնք դեռևս մնացել են գրադարանում: Գրքերն իսկապես նեխած, բորբոսնած վիճակում էին:

Հարցին՝ դրանք մասնագիտական, թե գեղարվեստական ուղղվածությամբ գրքեր են եղել՝ Թերեզան պատասխանեց, որ վնասված են եղել, սակայն հնարավոր է և՛ մասնագիտական, և՛ գեղարվեստական գրքեր լինեին: Նրա ներկայացմամբ՝ գրքերը եղել են սարսափելի վիճակում, երբ բացահայտվել են, քանի որ պահված են եղել նկուղում:

«Դեռևս 2013 թ. այդ գրքերը գրապահոցից տեղափոխվել են նկուղ, ինչ նպատակով՝ հայտնի չէ: Կապոցներով, կույտի նման դրված են եղել որոշակի տարածքում, այնտեղ ջուր է լցվել, փչացել են: Նույնիսկ մակուլատուրան չեր ցանկացել վերցնել այդ գրքերը: Այժմ էլ սարսափելի փոշոտ վիճակում գրքեր կան: Իսկ մակուլատուրա են հանձնվել միայն այն գրքերը, որոնք վնասակար են եղել առողջության համար: Նույնիսկ մակուլատուրայի աշխատակիցները այդ գրքերի մի մասը ճանապարհին թափել են, բենզինով այրել:

Ասում են, թե գրապահոցը անխնա ոչնչացրել են: Մենք ունենք երկու գրապահոց, թող գան, տեսնեն գրապահոցը ոչնչացված է, թե ոչ: Բոլոր գրքերը տեղում են: Պետք է մտածել գրքերն ավելի մաքուր պահելու մասին, օդափոխման համակարգ պիտի ապահովենք, տեխնիկա պիտի գնենք, փոշեկուլ: Այս ամենն արդեն պլանավորում ենք»,– ասաց նա:

Հարցին, թե այդ դեպքում դասախոսի նամակն ու այդ գրառումը ի՞նչ նպատակ ուներ, պատասխանեց, որ այս հարցը պետք է ուղղել առաջնային աղբյուրին:

«Ես գտնում եմ, որ ցանկացած կազմակերպությունում խնդիրներ լինում են, երբեմն դրանք միջանձնային բնույթի կոնֆլիկտներ են: Բայց այդ խնդիրները պետք է լուծել կոնկրետ կառուցվածքային ստորաբաժանման շրջանակներում: Եթե դասախոսների այդ կերպ ներկայացրած խնդիրը, ինչպես ինձ երկու օր առաջ ընկեր Համբարյանն էր ներկայացնում, զուտ միջանձնային կոնֆլիկտն է, ուրեմն դա, միգուցե, խոսում է նաև իրենց թուլության մասին, որ իրենք ու նույն ամբիոնի վարիչը այդ կոնֆլիկտը չեն կարողանում կարգավորել: Կարելի է լուծել դա, բայց սա այն խնդիրը չէ, որը հանրապետության մասշտաբով բարձրաձայնեն:

Ասում են՝ գրադարանը անխնա ոչնչացրել են: Ո՞նց կարելի է նման դատողություն արտահայտել: Առհասարակ, եթե դատողությունը սկսվում է «բոլորն այսպիսին են, ամեն ինչ ոչնչացված է» բառերով, ապա դա խոսում է այն մասին, որ այդ ինֆորմացիային չի կարելի հավատալ: Այնտեղ այնքան խեղաթյուրված ինֆորմացիա կա, որ ես լինելով ներսի մարդ, մտածում եմ, որ պարզապես ամոթ է:

Ցանկացած բուհում բազմաթիվ խնդիրներ կան: Չտեսնելու համար, թե ինչպիսի բարեփոխումներ են կատարվում այստեղ, ընդամենը պետք է կույր լինել»,– պատմեց նա:

Թերեզան ասում է, որ համալսարանում ակտիվ շինարարական աշխատանքներ են կատարվում ու տարակուսում՝ լավը տեսնելը վա՞տ է:

«Փաստորեն զարգացումը վատ բան է, պետք է լինի պարզապես լճացում, հետընթաց, մարդիկ չե՞ն ուզում փոխվել: Բայց ախր դրա ժամանակն է: Գրադարանի մասով ասեմ. մեր գրքերի մեծ մասը խորհրդային տարիներին հրատարակված գրքեր են: Վերջին 10 տարիների ընթացքում հրատարակված սակավաթիվ գրքեր ունենք, չմտածե՞նք այդ ուղղությամբ, ըստ իրենց` գրքերը հավե՞րժ են»,– հավելեց նա:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League