Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Հռոմի պապին կամենում են գահընկեց անել

INTERNATIONAL NEWS

Past.am    Վատիկանի կղերական համայնքը հրապարակային պատերազմ է սկսել Հռոմի պապի դեմ: Տասնյակ աստվածաբաններ ու հոգևորականներ Հռոմի սրբազան քահանայապետին մեղադրել են հերետիկոսության և ուլտրալիբերալիզմի մեջ՝ քննության առնելով Պապի կողմից հաստատված Amoris Laetitia՝ Սիրո ուրախություն կոչվող կոնդակը (Ընտանիքի առաքելություն կոչվող հատվածը), որ ընդունվել էր դեռ 2014–15թթ. հրավիրված Եպիսկոպոսական սինոդների 13 խմբակների ծավալված լայն քննարկումների արդյունքում:

Ուղիղն ասած՝ դեռ 2016–ի ապրիլին, երբ Վատիկանի առաքելական պալատի Գրադարանի սրահում Սուրբ աթոռի գլխավոր քարտուղար Լորենցո Բալդիսերրին և Վիեննայի արքեպիսկոպոս Քրիստոֆ Շյոնբորնն ի լուր աշխարհի հրապարակեցին Amoris Laetitia–ն, անմիջապես շշուկներ տարածվեցին այն մասին, որ Պապը նոր և ազդեցիկ թշնամիներ է ձեռք բերել Վատիկանի ներսում: Հայտնվեցին նաև մի քանի համարձակներ, որոնք հենց այդ պահին հայտարարեցին, թե ճիզվիտ Պապն իր հարազատ արգենտինական տանգոյից ավելի շատ է գլուխ հանում, քան աստվածաբանությունից և ընդհանրապես՝ քրիստոնյա էլ չէ: Եվ թեպետ սովորական հավատացյալները ողջունեցին այս կոնդակը՝ Ֆրանցիսկոս պապին մի անգամ ևս հեղափոխական Պապ, Սիրո ճանապարհով ընթացող Պապ որակումները տալով, Վատիկանում, փաստորեն, կրքերը չեն հանդարտվում: Եվ այս անգամ արդեն ներվատիկանյան/արտավատիկանյան դավադիրների խմբակը մտադիր է ժամանակից շուտ հանգստի ուղարկել քահանայապետին՝ նրա բարի համբավը մինչև վերջ ոտքի կոխան դարձնելուց հետո:

Իրականում, սակայն, 9 գլուխներից և 261 էջերից բաղկացած Amoris Laetitia–ն ցանկացած բանական քրիստոնյայի համար որևէ սոսկալի դրույթ չի պարունակում: Եվ եթե քննության առնենք դրա՝ Ընտանիքի առաքելություն կոչվող բաժինը, որին էլ առնչվում են հնչող մեղադրանքները, հարկ է նշել, որ Պապը մազ անգամ չի շեղվել այն դոկտրինից, որ կաթոլիկ եկեղեցին է հռչակել ընտանիքի պարագայում՝ միայն Սինոդի հավանությունից հետո առանձին շտկումներ մտցնելով ամուսնալուծված/վերապսակված զույգերի՝ Սրբ. խորհուրդներին մերձենալու կարգում:

Պարզ ասած, անսալով հավատացյալների խնդրանքին, Պապն այս զույգերին հնարավորություն է տվել հաղորդություն ընդունել Եկեղեցում, որ նախկինում անհնար էր անել՝ Աստծո կողմից հաստատված միությունը մարդու ձեռքով քանդելու մեղադրանքով: Ինչո՞ւ. որովհետև Պապը համոզված է, որ ոչ ոք չի կարող իրեն Աստված կարգելով՝ հավերժորեն պատժել մարդկանց և անհրաժեշտ է համարում վիրավոր ընտանիքներին քրիստոնեական եկեղեցում վերաինտեգրվելու հնարավորություն տալ: Ինչ վերաբերում է նույնասեռական ընտանիքներին, Կոնդակում հստակորեն նշվում է, որ կաթոլիկ եկեղեցու ուսմունքի տեսանկյունից՝ այս միությունները չեն կարող ընտանիք համարվել: Միաժամանակ, սակայն, կոչ է արվում չստորացնել/չնվաստացնել այս մարդկանց՝ անհրաժեշտության դեպքում սեր, հոգատարություն և ըմբռնում ցուցաբերելով նաև նրանց նկատմամբ: Ահա այս փաստն է, որ առանձին կղերների համար հերետիկոսության, ոչ թե սիրո և քաջության օրինակ է հանդիսանում: Ավելին, այս մարդիկ մոռանում են, որ եթե փարիսեցիաբար կառչած են դոկտրիններից ու տառերից՝ ստիպված են հավատարիմ մնալ նաև 1870–ին ընդունված մեկ այլ Կոնդակի, որով Հռոմի պապը պաշտոնապես անմեղ է ճանաչվում, իսկ նրա բոլոր տեքստերը ոչ թե մասնավոր կարծիք են, այլ Սրբ Պետրոսի փոխանորդի՝ Երկնքից ստացված հայտնություն: 

Ստացվում է, որ եթե, օրինակ, ամերիկյան Սենտ–Լյուիսի համբավավոր կարդինալ ու Պապի վաղեմի թշնամի, ի հակառակ Պապի՝ մշտապես ճոխ զարդերով ու հանդերձով պճնված Ռայմունդ Բերկը (որի ձեռագիրը միանգամից է երևում Խմբային պատժարան կոչվող ամբիցիոզ մեղադրագրում), ավելի ազնիվ ու համեստ գտնվեր, իր կարդինալական խմբակի և տարատեսակ ուխտերի ասպետների հետ մեկտեղ՝ մնացած բոլոր քույր–եկեղեցիներին էլ կոչ կաներ հրաժարվել կղերական խստաշունչ դոգմաներից և մի քիչ ավելի մարդկային տեսք ունենալ: Ոչ ոք չի պնդում, որ Եկեղեցին, հակառակ Ավետարանի պատգամին, պիտի արդարացնի դիցուք՝ շնությունը: Բայց Եկեղեցին նաև պիտի լայն բանա իր դռները բոլոր այն մարդկանց համար, որոնք կամենում են այդտեղ լինել և որոնք ցանկություն են հայտնում մերձենալ Սրբ Խորհուրդներին: Խոստովանենք՝ այս առումով մեր Եկեղեցին շատ ավելի լիբերալ է, որովհետև և խոստովանությունն է ընդհանրական և Սրբ Խորհուրդներին մերձենալու համարձակությունն ու կամքն է թողնվում հավատացյալի խղճին: Հուսանք նաև, որ Պապը հերթական անգամ քաջություն կդրսևորի՝ ինչպես Մալթայի ուխտի ասպետների դեպքում, և կաթոլիկ եկեղեցին կշարունակի ավելի մարդանալ:

Էջը պատրաստեց Գոհար Սիմոնյանը

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris