Մարատ Իզմայլովը հեռացել է «Արարատ»-ից
SPORTՌուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Մարատ Իզմայլովն ու Մոսկվայի «Արարատ»-ը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Արարատ»-ի ղեկավարությանը, մարզչական շտաբին և ֆուտբոլիստներին անմոռանալի հույզերի համար: Շատ հաճելի էր լինել այս մեծ ֆուտբոլային ընտանիքի մի մասնիկը: Բարդ որոշում էր, սակայն անձնական հանգամանքների պատճառով ստիպված եմ լքել թիմը: «Արարատ»-ին մաղթում եմ բոլոր մարզական խնդիրների լուծում: Վստահ եմ, որ ակումբն ունի լուսավոր ապագա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Իզմայլովի խոսքը մեջբերում է «Արարատ»-ի մամուլի ծառայությունը:
Մարատ Իզմայլովն «Արարատ»-ին էր միացել ամռանը: Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության չորս խաղում 35-ամյա ֆուտբոլիստը խփել է 2 գոլ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



