Մարատ Իզմայլովը հեռացել է «Արարատ»-ից
ՍՊՈՐՏՌուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Մարատ Իզմայլովն ու Մոսկվայի «Արարատ»-ը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Արարատ»-ի ղեկավարությանը, մարզչական շտաբին և ֆուտբոլիստներին անմոռանալի հույզերի համար: Շատ հաճելի էր լինել այս մեծ ֆուտբոլային ընտանիքի մի մասնիկը: Բարդ որոշում էր, սակայն անձնական հանգամանքների պատճառով ստիպված եմ լքել թիմը: «Արարատ»-ին մաղթում եմ բոլոր մարզական խնդիրների լուծում: Վստահ եմ, որ ակումբն ունի լուսավոր ապագա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Իզմայլովի խոսքը մեջբերում է «Արարատ»-ի մամուլի ծառայությունը:
Մարատ Իզմայլովն «Արարատ»-ին էր միացել ամռանը: Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության չորս խաղում 35-ամյա ֆուտբոլիստը խփել է 2 գոլ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



