Իրաքյան Քուրդիստանի մի շարք շրջաններում երկարաձգել են անկախության հանրաքվեի քվեարկությունը
INTERNATIONAL NEWSԻրաքյան Քուրդիստանում մեկ ժամով երկարաձգել են անկախության հանրաքվեի քվեարկությունը: Այս մասին տեղեկացնում է Բարձրագույն անկախ հանձնաժողովը: Ժամը 18.00-ի տվյալներով՝ ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ 80 տոկոսը:
«Քվեարկությունը որոշվեց երկարաձգել մինչեւ 19.00, քանի որ հեռավոր շրջաններում մարդիկ չեն հասցրել մասնակցել քվեարկությանը»,-«Ռիա Նովոստի»-ին հայտնել է հանձնաժողովի ներկայացուցիչը:
Նախնական տվյալներով՝ ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ 80 տոկոսը: Այլ ստույգ տվյալներ դեռևս չկան, քանի որ հաշվարկը շարունակվում է:
«16.30-ի դրությամբ՝ պաշտոնական տվյալներով, քվեարկել է մասնակիցների 75 տոկոսը», - ասել է ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը:
1
The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ Foundation
2
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
3
Grant Akopian has been elected to the AmCham Board
4
EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee
5
Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue”



