Իրաքյան Քուրդիստանի մի շարք շրջաններում երկարաձգել են անկախության հանրաքվեի քվեարկությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքյան Քուրդիստանում մեկ ժամով երկարաձգել են անկախության հանրաքվեի քվեարկությունը: Այս մասին տեղեկացնում է Բարձրագույն անկախ հանձնաժողովը: Ժամը 18.00-ի տվյալներով՝ ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ 80 տոկոսը:
«Քվեարկությունը որոշվեց երկարաձգել մինչեւ 19.00, քանի որ հեռավոր շրջաններում մարդիկ չեն հասցրել մասնակցել քվեարկությանը»,-«Ռիա Նովոստի»-ին հայտնել է հանձնաժողովի ներկայացուցիչը:
Նախնական տվյալներով՝ ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ 80 տոկոսը: Այլ ստույգ տվյալներ դեռևս չկան, քանի որ հաշվարկը շարունակվում է:
«16.30-ի դրությամբ՝ պաշտոնական տվյալներով, քվեարկել է մասնակիցների 75 տոկոսը», - ասել է ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը:
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



